Երեկ կայացավ «Համազգային վստահության վարկանիշ - 2014» մրցանակաբաշխությունը` նվիրված ՀՀ տարածաշրջանում գործունեություն ծավալող տարբեր բնագավառներում փորձագիտական գնահատման արդյունքում լավագույնը ճանաչված հիմնարկներին ու մասնագետներին:

ՀՀ տարվա լավագույն «Բժիշկ-իմպլանտոլոգ» անվանակարգում «Համազգային վստահության վարկանիշ - 2014» մրցանակին արժանացավ բ.գ.թ, դոցենտ, ՀՀ ԱՆ գլխավոր վիրաբույժ-իպմլանտոլոգ, ՀԻԱ հիմնադիր նախագահ, «Ավանտա» ժամանակակից ստոմատոլոգիայի, իմպլանտոլոգիայի և էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի գործադիր տնօրեն` Կարեն Լևոնի Գրիգորյանը:

Իսկ էսթետիկ բժշկության բնագավառում արդի տեխնոլոգիաների ներդրման և կիրառման ունեցած իր մեծ ավանդի համար ՀՀ լավագույն «էսթետիկ բժշկության մասնագետ» անվանակարգում «Համազգային վստահության վարկանիշ - 2014» մրցանակին արժանացավ «Ավանտա» էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի գլխավոր բժիշկ Լիլիթ Արտաշեսի Թումանյանը:


Հ. Գ. Blognews.am-ի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է Հարգարժան պրն. Գրիգորյանին և տիկին Թումանյանին՝ ցանկանում, որ այս մրցանակները նշանավորեն նրանց կյանքում նոր ձեռքբերումներով և ևս մեկ հաղթական հիմք հանդիսանան նրանց ծավալած կարևոր ու պատասխանատու գործունեության ճանապարհին:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել