Բիլլ Գեյթսը 19-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է Ամերիկայի ամենահարուստ մարդը

Forbes ամսագիրը հրատարակեց Ամերիկայի ամենհարուստ մարդկանց իր ամենամյա ցուցակը: 19-րդ տարին անընդմեջ առաջին հորիզոնականում է գտնվում Microsoft կազմկերպության հիմնադիր 56-ամյա Բիլլ Գեյթսը: Նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 66 միլիարդ դոլար, ամեն տարի նրա եկատումը կազմում է 7 միլիարդ դոլար:
Ցուցակի 2-րդ տեղում է գտնվում Berkshire Hathaway հոլդինգի տնօրեն Ուորրեն Բաֆֆետը: Նրա տարեկան եկամուտը այս տարի նունպես կազմել է 7 միլիարդ դոլար, իսկ նրա ընդհանուր կարողությունը կազմում է 46 միլիարդ:

Նշենք նաև, որ Բիլլ Գեյթսը մնում է ամենաշատ բաժնետոմսեր ունեցող անձը միևնույն կորպորացիայում (Microsoft-ի 8,7% բաժնետոմս), որի 102 երկրում տեղակայված մասնաճյուղերում աշխատում է ավելի քան 61 000 մարդ:
Եվ վերջում ձեզ ենք ներկայացնում Բիլլ Գեյթսի այն խորհուրդները, որոնք երբեք չեն սովորեցնում երեխաներին դպրոցում`
1.Կյանքն անարդար է. համակերպվե՛ք:
2.Հասարակությանը բացարձակ հետաքրքիր չէ ձեր ինքնագնահատականը: Ձեզնից սպասում են ձեռքբերումներ:
3.Դուք չեք աշխատի տարեկան 60.000 դոլլար դպրոցն ավարտելուց անմիջապես հետո և չեք դառնա պաշտոնյա սեփական վարորդով,այդ ամենը դուք պետք է վաստակեք:
4. Եթե դուք կարծում եք,որ ուսուցիչը շատ խիստ է ձեր նկատմամբ՝ դա դեռ ոչինչ է:Սպասեք մինչ դուք կդառնաք ղակավար:
5.Համբուրգեր պատրաստելը ցածր է ձեր արժանապատվությունի՞ց : Ձեր տատիկներն ու պապիկները մտածում էին հակառակը: Նրանց համար համբուրգեր պատրաստելը հնարավորություն էր կյանքից կառչելու համար:
6. Եթե ձեզ մոտ ինչ-որ բան չի ստացվում՝ ձեր ծնողների մեղավորությունը չէ: Փորձե՛ք սովորել ձեր սխալների վրա:
7.Ծնողները միշտ չեն եղել այնքան անհետաքրքիր, որքան որ հիմա ձեզ թվում է: Միգուցե ձեր հանդեպ տածած անընդհատ հոգածությու՞նն է նրանց այդպիսին դարձրել: Այնպես որ, մինչ ձեր ծնողներին քննադատելը` նախ սկսեք ձեզնից:
8.Դպրոցը միգուցե ձեզ չի բաժանում հաջողակների և անհաջողակների,բայց կյանքն այդպիսին չէ:
9.Կյանքը դպրոցի պես չի բաժանվում կիսամյակների:Դուք չեք ունենալու ամառային արձակուրդներ , և ձեր տնօրենը չի օգնելու վերագտնել ինքներդ ձեզ: Ամեն ինչի պետք է հասնեք ինքներդ:
10.Հեռոստացույցով չեն ցուցադրում իրական կյանքը: Իրական կյանքում չի ստացվի ամբողջ օրը նստել սրճարանում:
11.Լավ հարաբերություների մեջ եղեք գիտունիկների հետ,գուցե մի օր նրանք ձեր կառավարիչները դառնան: 
Ահա այսքանը այս հզոր մարդու մասին: 
Փորձենք դառնալ նրա նման հաջողակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել