Նորմալ է, չեմ զարմանում: Եթե մշակույթի նախարարը կարող է թույլատրել երկրի գլխավոր մշակութային կոթողներից մեկի պղծումը, ապա ինչո՞ւ էն մյուս պաշտոնյան չի կարող կտրել Գառնիի Ազատ գետի ջուրն ու խողովակներով տանել Արարատի մարզ՝ սեփական այգիները ոռոգելու համար:
Ո՞նց կարելի է այդ աստիճանի բարբարոս լինել, ո՞նց կարելի է այդքան չհարգել սեփական երկիրը:
Անտեղյակների համար ասեմ, որ պատրաստվում են ցամաքեցնել Ազատ գետի վերջին 9 կիլոմետրանոց հատվածը՝ հենց էն մասից, որը երևում է Գառնու տաճարի մոտից դեպի ձորը նայելիս: 
Գառնու ձորը Հայաստանի բնության գեղատեսիլ գողտրիկ անկյուններից մեկն է՝ զբոսաշրջիկների համար սիրելի վայր: Գետի ցամաքեցումով մեծ վնաս կհասցվի բնությանը՝ կվերանան գետի երկայնքով ձգվող կանաչ տարածքները, կոչնչանան գետում ապրող ձկնատեսակները, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված Կարմրախայտը: Այդ գետի ջրով են ոռոգվում նաև բազմաթիվ հողատարածքներ:
Հ. Գ. Մի՛պղծեք մեր երկիրը, մի՛ կերեք մեր երկիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել