Ինչպես հաղորդում է vedomosti.ru-ն, ՌԴ Կենտրոնական բանկը մատնանշել է ռուբլու վերջին շրջանում տեղի ունեցած արժեզրկման մեղավորներին: Ըստ այդմ, հիմնական մեղավորներ որպես ռուսական կենտրոնական դրամատունն համարում է խոշոր կորպորացիաներին ու բանկերին, որոնք կնքում են «արագ փոխանցումային պայմանագրեր»` արդյունքում խաղալով դաշտում ռուբլու դեմ: Բանն այն է, որ նշված «արագ փոխանցումային պայմանագրերը», որոնք կնքված են եղել ռուսական խոշոր բիզնեսի ներկայացուցիչների կողմից արևմտյան իրենց գործընկերների հետ, «... չեն դիմացել նավթի գնանկմանն ու պատճառ դարձել ռուսական խոշոր բիզնեսի համար մեծ կորուստներ կրելու: Սրանով պայմանավորված էլ, ռուսական ընկերություններն իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու ընթացքում «հարվածել են ռուբլուն»,- իրավիճակը մեկնաբանել է ՌԴ կենտրանական դրամատան ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Ս Մոիսեևը: 
Վերլուծաբաններն արդեն իսկ այս հայտարարությունը համարում են Կրեմլի նախազգուշացումը` ուղղված ստեղծված իրավիճակում սպեկուլյատիվ գործունեությամբ զբաղվողների: Արդյունքում, ինչպես փաստում են ֆինանսական վերլուծությունները, առաջիկայում Մեդվեդևի կաբինետը կկարողանա կանխել ռուբլու հետագա արժեզրկումն ու կայունացնել իրավիճակը: Սրան զուգահեռ, ռուսական ֆինանսական աշխարհի ներկայացուցիչներն առնվազն զարմացած են Ս. Մոիսեևի այս հայտարարությունից և գտնում են, որ իրավիճակի ապակայունացումը պայմանավորված է ոչ թե իրենցով, այլ իրենց հաճախորդներով ու դերվիտերային պայմանագրային պարտավորություններով, իրենց հերթին մատնանշելով այն ընկերություններին, որոնց եկամտային ու ծախսային մասը, ըստ դերվիտերական պայմանագրային պարտավորությունների, իրականացվում է ոչ միայն ռուբլով, այլ նաև արտարժույթով:
Ինչպես տեսնում ենք, Պուտինի հայտնի հայտարարության մեջ տեղ գտած նախազգուշացումից հետո Կրեմլը ձեռնամուխ է լինում նախազգուշացման իրականացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել