Երբեմն-երբեմն հանդիպում են հրապարակումներ, որտեղ` ի զարմանս ինձ, և, համոզված եմ, շատ շատերի, փորձ է արվում վարկաբեկել ՀՀ ազգային հերոս, հիանալի հայորդի Մոնթե Մելքոնյանին: Մեղադրանքների սլաքը հիմնականում ուղղվում է դեպի ԱՍԱԼԱ-ի պառակտում, փորձ է արվում Մոնթեին ներկայացնել որպես ԱՍԱԼԱ-ի պառակտչի:
Նախ, հարկ է նշել, որ Մոնթե Մելքոնյանն իր կյանքով է ապացուցել իր նվիրվածությունը գաղափարներին և, որ ամենակարևորն է, Մոնթեն զուրկ էր արկածախնդրությունից, նրա մոտ առողջ բանականությունն ընդգծված որակ էր և իր բացարձակ առավելություններից մեկը: Համոզված եմ նաև, որ այն, ինչ տեղի է ունեցել ԱՍԱԼԱ-ի հետ, ոչ այլ ինչ էր, քան տրամաբանական հանգուցալուծում, քանի որ այն ճանապարհը, որն ընտրված էր, չէր կարող իրական պտուղներ տալ ոչ մոտ ապագայում, ոչ էլ հեռահար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել