Ընդամենը վերջերս էր, որ մենք ուրախանում և հպարտանում էինք մեր անպարտ բանակի հերթական պրոֆեսիոնալիզմի դրսևորմամբ, երբ հակառակորդի լայնամասշտաբ դիվերսիոն և սադրիչ գործողություններին ջախջախիչ հարված հասցվեց ոչ միայն խափանելով թշնամու նենգ ծրագրերը, այլ նրան հասցնելով բազմաթիվ մարդկային կորուստներ: Հակառակորդի քանակային առավելությանը մեր բանակը միշտ դիմակայել է և արդյուքում հաղթել որակական առավելությամբ: Փոքր ուժերով մեծ խնդրիներ կատարելու ունակությունը մշտապես հանդիսացել է մեր հիմնական ազգային ռազմավարությունը, որն էլ հենց որդեգրել է մեր այսօրվա բանակը: Թշնամու կողմից նենգաբար խոցված ուղղաթիռի օդաչուների դիակների դուրս բերումը հակառակորդի «քթի տակից», երբ նա իր ամբողջ ուժերը կենտրոնացրել էր հենց այդ գործողությունը թույլ չտալու վրա, ևս մեկ անգամ ապացուցեց մեր բանակի որակական բարձր հատկանիշները և իր մարտական պատրաստվածությամբ աշխարհի լավագույն զինված ուժերի շարքում դասվելու իրավունքը: Ես համոզված եմ, որ հզոր պետությունների տեխնիկապես ու քանակապես մեզ մի քանի անգամ գերազանցող բանակների սպաները կերազեին նման գործողությունները նման փայլուն ձևով իրականացնող հատուկ ջոկատայիններ ունենալ, ինչը նաև չէին թաքցնում իրենց ելույթներում այդ պետությունների ներկայացուցիչները` այդ հարցի շուրջ խոսելիս: Այսօրվա մեր բանակը արժանի զավակն է հենց այն հաղթող բանակի, որն ազատագրեց Արցախը` թշնամու 70-ամյա գերությունից: Չի կարելի մոռանալ, որ հակառակորդին օգնում էին մի քանի պետության կողմից վարձակալված հրոսակախմբեր ու Սովետական Ադրբեջանի տարածքում մնացած ռազմական տեխնիկան` իր մասնագետներով հանդերձ: Այսօր մեր տղաները պետք եղած դեպքում չեն վարարում իրենց կյանքի գնով պաշտպանելու իրենց հայրերի ձեռք բերածը, և հենց իրենց հերոս հայրերի անմահ շունչն է նրանց փոխանցել այդ արիությունը, որ մեր 20–ամյա պատանիները ցուցաբերում են առաջնագծում: Մեր բանակն այսօր գերազանց է կատարում իր առաջ դրված խնդիրը, բայց ցավոք սրտի մենք, ում առաջ դրված է շատ ավելի հեշտ ու իրագործելի խնդիր` խաղաղ երկնքի տակ ծաղկեցնել, զարգացնել, շենացնել ու բարեկարգել մեր երկիրը, ոչ միայն թերանում ենք, այլ նաև դավաճանաբար թերագնահատում, ուրանում և ժխտում մեր զինվորների թափված սուրբ արյունը: Ինչու՞ եմ ես ասում մենք, քանի որ հենց մենք ենք ընտրում ու կառուցում մեր ապագան: Ցանկացած վատ աշխատող, սխալներ թույլ տվող իշխանություն ու կառավարություն մեր թերացման արդյունքն է: Մենք ենք նրանց ընտրողը, և եթե նույնիսկ ընտրություններն արդար չեն լինում` դարձյալ ու կրկին դա մեր մեղավորությունն է, քանզի մենք ենք թույլ տվողն անարդար ընտրությունների անցկացման, եթե ոչ միակ մեղավորը՝ մեր ձայները չնչին ստորացուցիչ գումարի դիմաց վաճառելով: Մերօրյա հուդաները դավաճանում են իրենց ազգին` 5000 դրամի դիմաց ազգային շահերը հանձնելով անգրագետ, ապազգային ու փողամոլ վաճառականների, ովքեր էլ հետագայում դառնում են նույն հուդաների դահիճներն ու տներից արտաքսողները: Եթե չլինեինք մենք, ապա ինչպե՞ս կարող էր ազգային ժողովում հայտնվել մեկը, ով ուրանալով մեր բանակի` մեր անմահ հերոսների նվաճումներն ու ձեռքբերումները, կվերագրեր այն օտար ազգերին, ինչպե՞ս կհայտնվեր մեկը, ով ազգի բարձրագույն հարթակից կհայհոյեր հենց իր ազգին, մեկը, ով կհպարտանար, որ երկու կիլո «կալբաս» ավել ուտելու հնարավորություն է ստեղծվել, մեկը, ով կուրախանար, որ «խոպան» կոչված արտագաղթի դռներն էլ ավելի բացվեցին, մեկը, ով կառաջարկի մեր հայրերի արյունով ազատագրված հողերը լցնել Չինաստանից կամ Ֆիլիպիններից բերված օտարներով, մեկը, ով տարրական կրթությունից զուրկ է ու ապուշի ժպիտը դեմքից անպակաս՝ ծիծաղում է իր իսկ ասած անհեթեթությունների վրա, մեկը, ով իր երեսփոխան լինելը անգրագիտության պատճառով հասկացել է «բառացի» և ամիսը մեկ նոր տեր է փնտրում: Ցանկացած երկրի խորհրդարանում, եթե մեկը հնչեցնի կարծիք, որ այդ երկիրը պետք է կամովի հանձնել մեկ այլ պետության լծի տակ, դժվար թե այդ «պայծառ միտքը» հասցներ խորհրդարանի շենքից դուրս գալ՝ դեռևս գրպանում ունենալով այդ երկիրը ներկայացնելու մանդատը: Ես գիտեմ, որ բանակն իրավունք չունի խառնվելու քաղաքական հարցերին և նույնիսկ հպարտանում եմ, որ վերջին տարիներին դա ակնհայտորեն այդպես է, բայց որպես քաղաքացի, ով անմիջականորեն շփվում է այդ հերոս տղաների հետ, ինձ իրավունք եմ վերապահում արտահայտելու, իմ կարծիքով, բանակի բոլոր սպաների և զինվորների մոտեցումն այս հարցին` ՄԵՆՔ ՄԻՇՏ ԵՂԵԼ ԵՎ ՄՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, ՄԵՐ ԱԶԳԻ ՈՒ ԵՐԿՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ ՈՒ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ և ցանակցած մարդ, ով կասկածում է այդ հարցում կամ թերագնահատում է մեր աշխատանքը, ընդամենն արտահայտում է իր փոքրոգիությունն ու վախկոտությունը, ուրիշին ծառայելու, քծնելու իր` ստրուկին վայել մտածելակերպն ու իրեն իսկ ծնած ու սնած երկրի ու ազգի հանդեպ դավաճանությունը: Ինչպես և սկզբում ասեցի, մեր բանակն իր առաջ դրված խնդիրները գերազանց է կատարում, նրանք փոքր ուժերով ահռելի մեծ խնդիրներ ունեն լուծելու, իսկ նման մանր խնդիրները թողել են մեզ` քանակով և հնարավորություններով նրանց բազում անգամ գերազանցող ժողովրդիս, և ինչպես մենք մեր ձեռքով մեր ազգի տականքներին դրել ենք գլխներիս, այնպես էլ պետք է նրանց մեր ձեռքով իջեցնենք արտաքնոցի հատակը` իրենց արժանի տեղը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել