Ամերիկացին 12 տարվա ընթացքում ամեն օր նկարել է իրեն՝ ցուցադրելու մարդու ծերացման գործընթացը: Նյու Յորքի Բրուկլինի շրջանի բնակիչ, 31-ամյա լուսանկարիչ Նոյ Կալինան բոլոր կադրերը հավաքել է և ստացել զարմանալի տեսանյութ՝ 8 րոպե տևողությամբ: Այս մասին հայտնում է The New York Daily News-ը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կարմրաթուշ պատանին վերածվում տղամարդու: Everyday նախգծի համար Նոյը 4515 լուսանկար է արել: Առաջին լուսանկարը նա արել է 2000 թվականի հունվարի 11-ին, երբ նրա մոտ 19 տարեկան հասակում հայտնվեց առաջի թվային տեսախցիկը:

Մարդու ծերացման գործընթացի առաջին միջանկյալ «հաշվետվությունը» նա YouTube վիդեոհոսթինգում է տեղադրել 2006 թվականին: Այդ տեսանյութը մինչ օրս 24 մլ դիտում է ունեցել:

Նոյն իրեն լուսանկարել է առանց դեմքի որևէ արտահայտության, հավանաբար այն պատճառով,որ հույզերի զանազանությունը չխանգարեր գործընթացին հետևելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել