Ու էլ չհամարձակվեք ասել, որ սրանց նմանների ցմահ բանտարկությունը անգրագիտության դժոխքում անտեղի պատիժ է : Սրանց նմանները շատ են . միաբջիջ կենդանիներ, ովքեր ոչ մի արժեք չունեն : Ոմանք Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ կանգնած իրենց տխմար պատկերը կնկարեն, ոմանք իրենց ծնողների գերեզմանաքարերի տակ կպառկեն ու կնկարվեն,ոմանք եկեղեցու պատերին իրենց տխմար անունների գումարում-հանումը կանեն ,ոմանք անկախության օրը Երևանի օրվա հետ կկապեն ու կասեն`"Ա՜,դե նույն բանն ա,չէ՞" ,ոմանք Ֆրունզիկի արձանի մատը կպոկեն, ոմանք Չարենցի արձանի գլխին կհարվածեն, ոմանք էլ`ո՞վ գիտի`ինչեր կանեն... 
Անգրագիտություն ,որը տարածված է ու ,ինչպես հասցրեցի երեկ նկատել, ողջունելի :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել