Yerevannews.am-ը գրում է․

Որքան էլ զարմանալի թվա, բոլոր տղամարդիկ չէ, որ տառապում են կանանց հանդեպ սրված սեռական ցանկությամբ (ինչպես փորձում են հաստատել կարծրատիպերը): Այն դեպքում, երբ կանանց մեծամասնությունը կարծում է, թե տղամարդիկ մշտապես սեքս են ուզում, հետազոտություններն ապացուցում են հակառակը: Պարզվում է՝ արական սեռի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդհանրապես հրաժարվում են սեռական հարաբերություններից իրենց կանանց հետ: Հարցումները ցույց են տվել, որ շուրջ 20 միլիոն զույգեր ԱՄՆ-ումապրում են առանց սեքսի: Շուրջ 20 %-ը անկողնային սիրախաղերով զբաղվում են տարվա մեջ 10 անգամ:

Ահա 5 ամենաբնորոշ պատճառները, որոնց արդյունքում տղամարդիկ հրաժարվում են սեքսից: Օգտվում ենք «Նա այլևս չիկարողանում» (He’s Just Not Up for It Anymore) գրքից, որտեղ խնդիրը ուսումնասիրված է կոնկրետ օրինակների` 4000 կանանց ու տղամարդկանց վրա, ովքեր համատեղ ամուսնական կյանքն ապրում են առանց սեքսի: Պարզվել է, որ զույգերը ոչմիայն անուղղակիորեն խուսափում են սեռական հարաբերություններից, այլև հրաժարվում են համբույրներից, գրկախառնություններից և փոխադարձ քնքշանքներից: Եվ այսպես` որ դեպքերում կարող է սեքսը անցանկալի կամ տհաճ թվալտղամարդու համար.

1. Սեքսը վերածվել է «ամենօրյա բորշի» (առօրեական է ու ձանձրալի) կամ զուգընկերը սեքսից հաճույք չի ստանում (68 %): Սրա հետևանքը սեքսի հանդեպ հետաքրքրության կորուստն է, քանի որ բավականաչափ բազմազանություն անկողնում չկա: Ուշագրավ է այն, որ տղամարդիկ, ովքեր խոսում են այդ մասին, փորձ անգամ չեն անում ինչ-որ կերպ անսովոր դարձնելու սիրախաղերը: Փոխարենը նրանք մեղադրում են զուգընկերուհուն թարմության պակասի ևհաճույք պատաճառելու անկարողության մեջ:

2. Կինը չի հետաքրքրում որպես սեքսուալ զուգընկերուհի (48 %): Ըստ բնության օրենքի` առողջ տղամարդիկ ունենում են սեռական պահանջ: Նրանց մեծամասնությունը պարբերաբար զբաղվում է ինքնաբավարարմամբ, ինչը չի վկայում այն մասին, որ սեռական ցանկություն չկա: Պարզապես ընտանեկան կյանքը տղամարդուն նվիրելով կայունություն` դրանով իսկ տանում է ձանձրույթի:

3. Տղամարդը չարացած է կնոջ վրա: (44 %): Այս ամուսինները կարծում են, որ իրենց զուգընկերուհիները անվերջ վերահսկում, քննադատում ու թերագնահատում են իրենց: Բացի այդ` կարծում են, որ ոչինչ չեն նշանակում իրենց կնոջ համար: Նրանք գոռոց-ճչոցներով հանդիմանություններ են անում, մշտապես ինչ-որ բանից դժգոհ են: Զարմանալի չէ, որ «պատերազմական» այս բովում տեղ չի մնում զգացմունքների դրսևորմանը:

4. Կինը (զուգընկերուհին) գիրացել է: (38 %) Նորից ուշագրավ է այն, որ երբ տղամարդը «փոր է գցում», չի դադարում մտածել, որ ինքը սեքսուալ առումով հմայիչ է, բայց երբ իր կինը կամ ընկերուհին է գիրանում, դադարում է նրան գեղեցիկ համարել:

5. Նրան ավելի շատ դուր է գալիս պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելը: (22 %) Եթե անգամ կինը հաճախակի թարմացնում է իր զգեստապահարանն ու ներքնազգեստները, տրվում համարձակ սեքսուալ երևակայությանը ու չի քննադատում տղամարդուն, այդուհանդերձ նա կարող է նախըտնրել պոռնոգրաֆիկ ֆիլմերն ու համացանցի նմանատատիպ կայքերը: Հիմնական խնդիրն այս դեպքում այն է, որ հաճախ տղամարդկանց սեքսուալ ֆանտազիաները բացարձակապես տարբերվում են այն սեռական հարաբերություններից, որոնք նրանք ունեն իրական կյանքում :

Գրքի հեղինակները նշում են սեռական հարաբերություններից հրաժարվելու հիմք հանդիսացող ևս մի քանի ավելի քիչ էական պատճառներ, որոնց թվում են իմպոտենցիան, հոգեբանական խախտումները, սեռական վնասվածքը, սեքսից խուսափելը կնոջը պատժելու նպատակով, դեպրեսիան (իր կամ կնոջ), լիբիդոյի վրա ազդող բժշկական միջոցների ընդունումը, սեռական ցանկության բացակայությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել