Փաստորեն,  Լիլիթ Հովհաննիսյանն իրականացրեց իր մանկության երազանքը և նկարահանեց մինի հնդկական տեսահոլովակ: Լավ,  չկա՞  մեկը, ով կասի այս ինքնահռչակ «Գերաստղին», որ իր ոչ թե միայն այս, այլև յուրաքանչյուր արած մուսուլմանա-արաբա-թուրքական «երգի» մեջ երբևէ չի էլ եղել որևէ իմաստ: Վերջապես, պորտապար պարելով և հայտնի երգեր կրկնօրինակելով՝  ու՞ր է ուզում հասնել «պորտապարը հայ աղջիկների էության մեջ է» արտահայտությամբ հայտնի «երգահանի» կինը: Լավ կլիներ, որ այն գումարը, որը ծախսվել է այս «շքեղ» ու հիմար տեսահոլովակը նկարահանելու համար, նվիրաբերվեր որևէ մանկատան, ծերանոցի, ոչ թե այսպիսի եղանակով եթերը լցնել հերթական անճաշակությամբ՝ փչացնելով մատաղ սերնդի ճաշակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել