Razminfo.am-ը գրում է․

Ադրբեջանական լրատվամիջոցներում նոյեմբերի 24-նի հայտնվել է  ԶՈւ հատուկ նշանակության ուժերի նախին զինծառայող Իլքին Գուլիևի մասին պատմող հրապարակում, որտեղ նշվում է, որ վերջինս առողջական լուրջ խնդիրների առաջ է կանգնել այն բանից հետո, երբ 2007-ին՝ դիվերսիոնառաջադրանք կատարելիս վիրավորվել է հայկական կողմի գնդակից։

Ադրբեջանի ԶՈւ նախկին հատուկջոկատային Իլքին Գուլիև

Ադրբեջանի ԶՈւ նախկին հատուկջոկատային Իլքին Գուլիև

Ինչպես գրում է ադրբեջանական Azxeber.com լրատվակայքը, Գուլիևը 20 տարեկանից ծառայում էր ադրբեջանական բանակի շարքերում։ Հատուկ նշանակության ուժերի նախկին զինծառայող, մարտ առանց կաննոնների սպորտաձևի աշխարհի չեմպիոն և Եվրոպայի արծաթե մեդալակիր Իլքին Գուլիևը տառապում է ծանր հիվանդությամբ (նրա մարմինը փտում է տարբեր հատվածներում): Մինչ օրս նա տարել է 9 վիրահատություն, սակայան հիվանդությունը չի նահանջել, նախկին հատուկջոկատայինի վիճակը շարունակում է մնալ ծանր։

Բժիշկները նշում են, որ հիվանդին անհրաժեշտ է անհապաղ՝ առավելագույնը մինչև 1 ամսվա ընթացքում, վիրահատել Թուրքիայում, այլապես նրա կյանքը փրկել չի հաջողվի։ Վիրահատության համար անհրաժեշտ գումարը գտնելու նպատակով Գուլիևի հարազատները բազմիցս դիմել են և´ պաշտպանության և´ առողջապահության նախարարություններին, սակայն դրական որևէ արձագանք չի եղել։ Նախկին հատուկջոկատայինը նշում է, որ վիրավորվելուց հետո երկար բուժում է ստացել զինհոսպիտալում, սակայն դա չի կանխել հիվանդության տարածումը մարմնով մեկ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել