Քրեաօլիգարխիկ կապիտալի ձեռքում գտնվող ՀՀ հեռուստաընկերությունները այսօր հավանաբար հրահանգվելով մեկ կենտրոնից և առաջնորդվելով դասակարգային <<շահով>> մեկ մարդու պես չլուսաբանեցին Մաշտոցի պուրակի հանրային տարածքի հանրային պաշտպանների մամլո ասուլիսով արվող հանրային իրազեկումը:Ելնելով այս հանգամանքից ես հայտարարում եմ 7-օրանոց հեռուստացույցադուլ, որ տարածվելու է ՀՀ հեռուստաընկերությունների վրա:
Գովազդատուններին տեղեկացնում եմ, որ առաջիկա 7 օրերի ընթացքում իրենց գովազդների ազդեցությունը իմ գիտակցության կամ ենթագիտակցության վրա հավասարազոր է լինելու զրոյի:
Ֆեյսբուքահայության հորդորում եմ միանալ հեռուստացույցադուլին:ՃՃՃ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել