Երեւանում Նոր կրկես կառուցելու համար սկզբնական շրջանում բարերարների կողմից նախատեսվել էր մոտավորապես մեկ միլլիոն ԱՄՆ դոլար հատկացնել, սակայն կրկեսի տնօրենի խոսքով` դա նախնական գումար էր. ժամանակակից կրկես կառուցելու համար ծախսերն այդքանով չեն սահմանափակվելու:  Նորակառույց կրկեսը նախկին 1200 հանդիսատեսի փոխարեն հնարավորություն կունենա հյուրընկալելու 2000-ի: Շենքի տրամագիծը կավելանա 6-10 մետրով: Նախատեսված է նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել:

1930-ական թվականներին Երեւանում գործել է փայտաշեն ժամանակավոր կրկես: 1939 թվականին նրա տեղում կառուցվել է նոր շենք, որը հիմնովին վերակառուցվել է 1962 թվականին: Հենց այս շենքն է պայթեցվել եւ հողին հավասարեցվել ընդամենը մի քանի օր առաջ` սեպտեմբերի 8-ին: Այժմ կրկեսի վերանորոգման աշխատանքները իր վրա է վերցրել «Տաշիր գրուպ» ընկերությունը:

Նորակառույց կրկեսը կունենա նաեւ հյուրանոցային սենյակներ, որոնք կլինեն ոչ թե բիզնեսի, այլ՝  հյուրախաղերի եկած դերասանների համար:   Կրկեսի տնօրենը պնդում է, որ կրկեսի աշխատակիցները շարունակում են աշխատել ու աշխատավարձ ստանալ: Նրա հավաստմամբ մայրաքաղաքը ժամանակակից կրկես կունենա 2014-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել