Մինչ այդ արձանագրենք, որ այդ մասին խոսում է ոչ թե Փսակին, այլ Ռատկեն, ինչն արդեն իսկ ցուցիչ է... (օրինաչափ է` գիտենք. Փսակին խոսում է, երբ ԱՄՆ-ն առանձնապես չի կարևորում ասելիքը):
Այսպիսով, Սպիտակ տունն իր խոսնակի շուրթերով արձանագրում է. 
-Հետևել է հայկական խոցված ուղղաթիռի օդաչուների դիերի դուրս բերման հատուկ գործողությանը:
Հո հեռադիտակը չէ՞ր դնելու աչքին, նայեր Ամերիկայից, թե գիշերն ինչ են անում մեր տղերքը թշնամու պնչի տակ:
Դիվանագիտերենից հասկանալի լեզվի թարգմանելիս ստանում ենք.
-Հեֆերենը հանդիպեց Սեյրան Օհանյանի հետ՝ ճշտելու հայերի անելիքը... Հայերն ասին` ինչ են անելու, իրենք` ԵԱՀԿ-ն, ՄԽ-ն (Ռուսաստա՞նն էլ), լուռ հետ քաշվեցին՝ հետևելու:
Ասել է.
ԱՄՆ-ն որ ասում ենք ԱՄՆ, Ֆրանսիան հետն է (իր խոսնակի շուրթերով դիվանագիտերեն` «ադաբրյամս» է ասում)՝ հայոց փայլուն օպերացիայի առնչությամբ:
Հ.Գ. Տեսնենք` Ռուսաստանն ինչ կասի:
Հարբեցողն Իլհամիկությունն էլ գլուխը ո՞ր պատով կտա....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել