Ես և Դու...Մենք միասին ենք ...
Դու բոլորից այնքան տարբեր ու բոլորից այնքան հարազատ ինձ, որ եթե մի օր չտեսնեմ, հնարավոր է չապրեմ... Պատկերացնում ես՝ սիրուս չափն այնքան ծայրաստիճան խորն է, որ քեզ չտեսնելուց կարող է խորտակել մեջս ամեն ինչ... Դու կյանքիս իմաստ տվող մի լույս ես, այնքան պատահական քեզ գտա, որ թվում էր, թե երազում եմ: Փակում էի աչքերս, նորից բացում ու դու կողքիս էիր: Համոզվում էի, որ իրականություն է այն, ինչն ինձ երջանկություն էր նվիրում... Քո ներկայությունը լրացնում է հոգումս տիրող բոլոր զգացմունքերը: Ու մտածում եմ, մի՞թե սիրուց վեհ բան կա աշխարհում: Երևի թե չկա, չի էլ լինի. . .

Իսկ ես երազկոտ ու սովորական  մի աղջիկ եմ: Շատերին անսովոր իմ մտածելակերպով եմ երևի տարբերվում մնացածներից: Ոչինչ, այդպես էլ է լինում: Ուրախ եմ, որ թեև ունեմ թերություններ, բայց իմ թերությունների մեջ դու տեսել ես միայն լավը, սիրել ես ինձ ամեն ինչից առավել: Երջանիկ եմ, որ ունեմ քեզ: Երբեք չեմ դադարի քեզ սիրելուց, միակս...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել