Lավ է, որ վերջապես Տղերքը «տուն» եկան:
-Տղերքն այլևս անվախճան թռիչքի մեջ են, երկնային արքայություն իրենց:
-Մենք մեր պարտքը պարզապես կատարեցինք իրենց հանդեպ:
Լավ է, որ լոկալ վիճակը տոտալ պատերազմի չվերածվեց ողջ տարածաշրջանի, միգուցե նաև` աշխարհի համար....
Չվերածվեց բացառապես հայկական կողմի զսպվածության (բայց դե կարծում եմ` «սդաչին» դեռ կտանք), հավասարակշիռ պահվածքի շնորհիվ:
Ի՞նչ արեց միջազգային հանրությունը, միջնորդական կողմը.... Մինչ երեկ` ոչինչ... Կարծես թե` ոչինչ:
Հ.Գ. Բաց է մնում հարցը. եթե լուրերն իսկապես համապատասխանում են իրականությանը, որ ադրբեջանական դիվերսանտները փախուստի պահին գնդակահարվել են....
Դա էլ հասկանալի ու չբարձրաձայնելի է, մեկ կարևոր ֆիքսմամբ.
-Մերոնք՝ Տղերքը, թռիչքի, սրանք փախուստի պահին են խոցվել....
Էս է եղել ու է` մեր հաղթանակների բանալին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել