Առասպել այն մասին, որ տղամարդիկ մանիկյուր և պեդիկյուր են սիրում

Տղամարդկանց մեծ մասը սարսափի են ենթարկվում եղունգների անբնական երկարությունից: Ախր դա սեքսուալ էլ չի, չէ՞ որ դրանցով կարող եք վնասել մարդկանց: Իսկ եթե ավելի անկեղծ` տղամարդիկ նախընտրում են առավելագույնս բնական եղունգներ: Մի անգամ ծանոթներիցս մեկն ասաց ինձ. «Իսկ ինչու՞ չեք ներկում արմունկները. այդպես գոնե ավելի ծիծաղելի կլիներ»:
Առասպել կանացի կրծքերի մագնիսական ուժի մասին
Իհարկե, դրանք շատ են ձգում, ոչինչ անել հնարավոր չէ, բայց չի կարելի մոռանալ, որ կանացի գեղեցկությունը ներդաշնակության մեջ է: Կարևորն ամեն ինչ հաջող համադրելն է:

Առասպել ցմահ ազատության ձգտման մասին
Տղամարդկանց մեծ մասի մոտ գալիս է պահ, երբ նրանք ցանկանում են ընտանիք կազմել: Այո, անկեղծ, դա այդպես է: Նրանք ցանկանում են գտնել իրենց երկրորդ կեսին, երեխաներ ունենալ, լեռներում տուն կառուցել ու հանգիստ կյանք վարել: Ոմանց այդ միտքն այցելում է երիտասարդ տարիքում, մյուսներին էլ` ավելի հասուն:

Ամբողջական՝ հոլովակում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել