Interpress.am-ը գրում է․

Ուկրաինայի տևական հակամարտությունն Արևմուտքի ուշադրության կենտրոնում է պահում, հաճախ թյուրըմբռնվող, նախկին սովետական հանրապետությունները:  Անցյալ շաբաթ Վրաստանը կրկին հայտնվեց լրահոսում կառավարությունում ենթադրվող խառնաշփոթի պատճառով: Նոյեմբերի 5-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնանկ արեց պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: Պաշտպանության նախարարի պաշտոնանկությանը հաջորդեց նախարարության աշխատակիցների ձերբակալությունների վերաբերյալ  վերջինիս մեկնաբանությունները: Հետագայում, ի նշան համերաշխության, երկու այլ նախարարներ հրաժարական տվեցին: Վերլուծաբանները շտապեցին ընդգծել պրն. Ալասանիայի արևմտամետ հայացքները և կասկածի տակ դնել իշխող Վրացական երազանք կոալիցիայի հավատարմությունը Եվրոատլանտյան ուղղվածությանը: Անգամ ներքաղաքական քննարկումներն ենթադրում էին, որ Վրացական երազանքն արևմտամետ չէ և դատական գործընթացն օգտագործում է իր քաղաքական մրցակիցներին պատժելու նպատակով:

Այնուամենայնիվ, այս ենթադրություններն անհիմն են: Վերջին պաշտոնանկությունը և հրաժարականները ներքաղաքական խնդիրներ են և առնչություն չունեն արտաքին քաղաքական կուրսի հետ: Զարմանալի չէ, որ այս քննարկումները Վրացական երազանք կոալիցիայի ընդդիմադիրներին հնարավորություն տվեցին հակաարևմտյան ուժերի կողմից ղեկավարվելու մեջ մեղադրել:

Քաղաքական անհամաձայնություններն առաջանում են ամենատարբեր պատճառներով և դեմոկրատիայի բնական մասն են կազմում: Պառլամենտական դեմոկրատիաներում, ինչպիսին վրացականն է, քաղաքական շարժումը հաճախ ավելին է լինում, քան անհրաժեշտ է: Վրաստանի դեպքում ավելի փորձառու դեմոկրատիան ավելի հստակ կբացատրեր անցյալ շաբաթվա իրադարձությունները, սակայն այս դեպքում էլ բացատրությունը չէր կենտրոնանա դատական իշխանության չարաշահման կամ դատական իշխանության կողմից քաղաքականությանը միջամտելուն:

Պառլամենտը և կառավարությունը համատեղ ջանքեր են գործադրել դատական մարմինների անկախությունը բարձրացնելու, դատական գործընթացները քաղաքականացվելուց և  իրավապահ մարմինները, մասնավորապես դատախազությունը, քաղաքական գործընթացների էպիկենտրոնում հայտնվելը կանխարգելող  անհրաժեշտ գործիքներ ապահովելու, գլխավոր դատախազի և նրա տեղակալներին քաղաքական հարցերում դիրքորոշում  հայտնելու անհրաժեշտությունից պաշտպանելու համար համապատասխան իրավական մեխանիզմներ մշակելու համար: Իրավապահ համակարգը, այդ թվում նաև դատախազությունը, պետք է հեռու լինի քաղաքական իրադարձությունների էպիկենտրոնից:

ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին միանալու Վրաստանի ձգտումներն ավելի քան ուժեղ են: Ոչ մի քաղաքական կուսակցություն իր առաջ այս կուրսը փոխելու նպատակ չի դնի: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ընտրողների ճնշող մեծամասնությունը կողմ է Հյուսիս-Ատլանտյան դաշինքին ինտեգրվելուն և ԵՄ անդամակցությանը: Դեռևս այս ամառ Վրաստանը վավերացրեց ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը, իսկ սեպտեմբերին ներկայացվեց ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ փաթեթը: Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կողմ է երկրի Եվրոպական և Եվրոատլանտյան ինտեգրմանը: Սա հստակ հիմնավորված պնդում է, որը հնարավոր չէ փոխել կամ չեղյալ հայտարարել:

Չնայած Վրաստանի Եվրաատլանտյան քաղաքական ուղղվածությանը, Ռուսաստանի` իր ամենամեծ հարևանի և կարևոր առևտրային գործընկերոջ  հետ հարաբերությունները ևս անհրաժեշտ են:

ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն, ինչպես նաև Ամերիկյան կառավարությունը, աջակցում են Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների բարելավմանը: Ներկայիս կառավարության դժվարին աշխատանքն այդ հարաբերությունների որոշ ասպեկտների բարելավման հարցում չգիտակցելը, ոչ միայն անօգուտ է Վրաստանի համար, այլ նաև վտանգում է տարածաշրջանի կայունությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել