Այն, որ նախագահն այսօր ուղղաթիռով վայրէջք կատարեց Արցախում, պատիվ է բերում և իրեն, և հերոսաբար զոհված օդաչուներին։ Իր այդ քայլով նախագահը շարունակեց իր զինվորների գործը, որոնք մեր երկրի իրավասության սահմաններն էին տարածում երկնքում, իսկ գերագույն հրամանատարն այդ սահմաններն ամրագրեց՝ իմաստավորելով հայրենիքին՝ նրա օդային պաշտպանների մատաղվելը։ 
Այս անգամ՝ շնորհակալություն, նախագահ։
Եթե Ուկրաինայի նորընտիր նախագահն իր ընտրվելու հաջորդ իսկ օրը վայրէջք կատարեր Դոնեցկում, ու այն հայտարարեր մայրաքաղաք, Ուկրաինան, թերևս, չէր մասնատվի։ Ահա նախագահի դերը սա է՝ զգալ և ճշմարիտ քայլը կատարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել