Razm.info-ն գրում է.

Հայկական զինված ուժերի Մի-24 ուղղաթիռի խոցման մասին Ադրբեջանի դիրքորոշումը ներկայացնելու նպատակով այսօր՝ նոյեմբերի 13-ին, երկրի պաշտպանության նախարարությունը հավաքել է Ադրբեջանում հավատարմագրված 13 երկրների ռազմական կցորդների , այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Կցորդների հետ խոսել են Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովն ու մամուլի խոսնակ, գնդապետ Վագիֆ Դարգահլըն: Ադրբեջանի պաշտոնական տեսակետը հետևյալն է. Ադրբեջանը բազմիցս նշել է, որ Լեռնային Ղարաբաղի օդային սահմաններով բոլոր չթույլատրված թռիչքները որակվելու են որպես Ադրբեջանի օդային սահմանների խախտում, իսկ նման դեպքերի կրկնության դեպքում ադրբեջանական զինված ուժերը խոցելու են այդ թիրախները:

Ադրբեջանական կողմի համաձայն՝ չնայած այդ զգուշացումներին՝ հայկական զինված ուժերի ուղղաթիռը, որը նրանց տվյալներով թռչել է Աղդամի շրջանի Քենգերլի (հայկ.՝ Դաշտամուտ ” Ռազմինֆո) գյուղից 1700մ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում ու կրակել է Ադրբեջանի ԶՈւ դիրքերի վրա, ինչից հետո ադրբեջանցի զինծառայողները «Իգլա» զենիթահրթիռային համալիրով խոցել են ուղղաթիռը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել