1.Շատ ծնողներ իրենք են դրդում իրենց երեխաներին այդ նողկալի գործով զբաղվելուն (ստելուն)՝ կամայական ամենաչնչին անհնազանդության համար դաժան ծեծի ենթարկելու միջոցով. իսկ դա նշանակում է՝ հաջորդ անգամ փոքրիկ, սարսափով համակված արարածն անխուսափելիորեն ստի անդունդը կգլորվի: Միայն նրա համար, որ փրկվի պատժից:

2.Հավատը, որ անձը միշտ ճշմարտախոս կլինի, արդարացված չէ և ո՛չ մի երկարաժամկետ հարաբերության, նույնսիկ ամուսնության դեպքում:

3.Հեշտ է իմանալ՝ ինչ ես խոսում, իսկ իմանալ, թե ինչ է արտահայտում դեմքդ, անհամեմատ ավելի բարդ է:

4.Հաստատումը, որ ոչ մի մարդկային հարաբերությունում սուտ չպետք է լինի, չափազանց պարզունակ է:

5....սուտը, ինչպես ալպինիզմը կամ շախմատը, կարող է հաճույք պատճառել միայն այն դեպքում, եթե որոշակի ռիսկ է պարունակում:

6....ավելի հեշտ է սուտը նկատել ըստ միմիկաների, քան ըստ բառերի: Դեմքն ուղղակիորեն կապված է ուղեղի այն կետերի հետ, որոնք պատասխանատու են էմոցիաների համար, իսկ բառերը՝ ոչ:

7....վնասակար է հավատալ սեփական ստին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել