Գաղտնիք չի, որ հայ մեծանուն գրող, հրապարակախոս Րաֆֆին շատ բացասական կարծիք է ունեցել հայ հարուստների մասին, և ես տարիներ առաջ, Րաֆֆու աշխատությունները կարդալով, մտածում էի, որ միգուցե Նա չափազանցրել է, և հայ հարուստների մեծ մասն այդքան էլ տականք չեն: Վերջին տարիներին գործի բերումով հաճախակի շփվելով այդ խավի հետ՝ կարող եմ փաստել, որ դրանց մեծ մասը ատում է Հայաստանը, և նրանք թքած ունեն մեր անկախության վրա: Նրանք պատրաստ են անգամ Հայաստանը տեսնել օտարի լծի տակ, միայն թե այդ գործարքից հետո իրենց գրպանները լցվեն: Գարեգին Նժդեհը երևի հենց այդ խավին է նկատի ունեցել, որ ասել է. «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»:

Հ.Գ. Ցանկանում եմ հատուկ նշել, որ ունենք նաև այնպիսի գործարարներ, որոնք իրոք մեծատառով հայեր են, և նրանց կապիտալը ծառայում է Հայաստանին, բայց, ցավոք, նրանք շատ քիչ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել