Տրանսանձնային հոգեբանները պնդում են, որ հոգևորականության հետ կապված խնդիրները շատ կարևոր են մարդու հոգեկան պատկերն ուսումնասիրելիս: Եվ այսպես՝

1.ՀՈԳԵԿՐՈՆԱԿԱՆ խնդիրներն այն հոգեբանական կոնֆլիկտներն են, որոնք կապված են մարդու կողմից կիրառվող ուսմունքների ու համոզմունքների հետ: Օրինակ՝ կրոնափոխությունը, հավատքը կորցնելը, տարբեր կրոնական կազմակերպություններ մուտք գործելու և լքելու հետ կապված խնդիրները:
2.ՀՈԳԵԿԱՆ-ՀՈԳԵՎՈՐ խնդիրները կապված են էկզիստենցիալ հարցերի նկատմամբ մարդու վերաբերմունքին: Դրանցից են այնպիսի հոգեկան բարդություններ, որոնք կապված են մահամերձ տագնապների, առեղծվածային փորձերի, շամանային հիվանդության, պարահոգեբանական վիճակների, նախկին կյանքերի փորձի, ռեինկարնացիայի և այլ երևույթների հետ: Օրինակ, ենթադրվում է, որ մեդիտացիայի որոշ խնդիրներ կապված են արևմտյան քաղաքակրթության մարդու ադապտացիայի հետ արևելյան շրջանակներում, նաև սոցմշակութային ենթատեքստի դժվարությունների հետ:

Այսպիսով, ներմուծվեց «ՀՈԳԵՎՈՐ ՃԳՆԱԺԱՄ» տերմինը՝ մարդու կյանքում հոգեկան-հոգևոր արժեքները նկարագրելու համար: Այն դեպքերում, երբ հոգևոր բացահայտումներն ինտենսիվանում են և դուրս գալիս անհատի վերահսկողությունից, կարող են առաջանալ այսպես ասած «ՀՈԳԵՎՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ»: Իսկ այդ սրացումները կարող են զգալի խանգարումներ առաջացնել հոգեբանական, սոցիալական ու աշխատանքային գործունեություններում:

Այս ամենի հետ կապված՝ 1990-ականների սկզբին նոր կատեգորիայի ախտորոշում ներմուծվեց՝ «կրոնական կամ հոգևոր խնդիր»: Տվյալ կատեգորիան մտցվեց «Հոգեկան խանգարումների ախտորոշումային և վիճակագրական տեղեկատու»-ի մեջ «Այլ վիճակներ, որոնք կարող են պետք գալ կլինիցիստին» խորագրով: խմբ.Լ.Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել