Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ քայլվածքKiss.am-ը գրում է․

Այս խորհուրդներն օգտակար կլինեն և՛ կարիերայում հաջողությունների ձգտողների, և՛ ցանկացած մեկի համար, ով ցանկանում է դրական տպավորություն թողնել:

Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ քայլվածք

Մի պահ դուրս եկեք փողոց և նայեք ձեր շուրջը: Տեսնու՞մ եք, թե ինչպես են շրջապատում քայլում մարդիկ: Մեկը ուսերը կախել է, մյուսը ձեռքերը այս ու այն կողմ է թափահարում, երրորդը քայում է այնպես, կարծես բեմահարթակում է, իսկ մեկ ուրիշն էլ սիրում է հրել մյուսներին… Ամեն մարդ ունի իր ուրույն, բայց հաճախ սխալ քայվածքն ու կեցվածքը: Լավ կլիներ, եթե փողոցներում հայելիներ լինեին… Գեղեցիկ կեցվածքն ու քայլվածքը լավ շարժուձևի անբաժանելի մասն են: Ամենաինքնատիպ և գեղեցիկ հագուստն անգամ կեցվածք չունեցող մարդուն չի սազում:

Առանց ճիշտ կեցվածքի հնարավոր չէ ճիշտ քայլվածք, առողջ և ինքնավստահ տեսք ունենալ: Իսկ ոչ ճիշտ քայլվածքը հոգնեցնում է մարդուն, լարում մկաններն ու նյարդային համակարգը: Ճիշտ քայվածքը կարող է թաքցնել ձեր մարմնի թեությունները և ընդգծել առավելությունները:

Առնական տեսքը, լայն քայլքը և ձեռքերի կտրուկ շարժումները հատուկ են տղամարդուն և չեն սազում կնոջը: Կինը պետք է ավելի զուսպ, հավաք կեցվածք ու քայվածք ունենա: Կնոջ քայվածքում պետք է խորհրդավորություն և գաղտնիք լինի:

Խորհուրդ է տրվում սիրահար զույգերին

Երկուսով քայլելիս` մանավանդ թևանցուկ, պետք է քայլել միևնույն ոտքից` ճիշտ կեցվածքն ու քայլվածքը պահպանելու համար: Հատկապես մեր իրականությունում կարելի է հանդիպել սիրահար զույգերի, որոնց մոտ սերը մի փոքր այլ դրսևորում ունի: Տղաները սիրում են սիրելիների փխրուն ուսերին դնել իրենց ձեռքերը: Իսկ աղջիկներից շատերը լռում են: Ավելորդ ծանրությամբ դժվար է ուղիղ կեցվածքը պահպանել: Բացի այդ՝ նման ձևով քայլելը անքաղաքավարի է և տգեղ:

«Դու անցորդի պես քեզ միայն զգա»…

Փողոցում քայլելիս սևեռուն հայացքով մի նայիր անցորդներին: Քայլելիս ակնթարթորեն կարող ես հայացք գցել շրջապատող մարդկանց վրա:

Եթե ծայրահեղ անհրաժեշտություն չէ, քայլելու ընթացոում մի սնվիր: Չնայած «ոտքի վրա» սնվելը ընդունված է շատ երկրներում և դարձել է մարդկանց առօրյայի մի մասնիկը, սակայն կիրթ վարվելաձևի «ոսկե կանոններում» դա անընդունելի է: Փորձիր մոտակայքում գտնել փոքրիկ այգի, հարմար նստիր այնտեղ և հանգիստ սնվիր:

Քայլելիս, մի’ մոռացիր երբեմն ժպտալ

Մարդիկ առանց այն էլ առօրյայում բազմաթիվ հոգսեր են ունենում, եթե ուզում ես ինչ-որ բանով օգնել դիմացովդ անցնող մտածկոտ և վրդովված դեմքով մարդուն, ժպտա նրան… Իսկ, եթե փնտրում ես երկրորդ կեսիդ, թեթև քայլածքը, սլացիկ կեցվածքը և ժպիտը անհրաժեշտ պայմաններ են:

Հմայքի գաղտնիքը

Ամերիկյան գիտնականները պարզել են, որ հմայքի գաղտնիքը թաքնված է քայլվածքում: Վերջիններս կանանց խորհուրդ են տալիս քայլելիս փոքր-ինչ շարժել կոնքերը, իսկ տղամարդկանց` ուսերը: Գեղեցիկ կազմվածք ունենալը բավական չէ հմայիչ լինելու համար:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդկանց ուշադրությունը գրավում են կանացի քայլվածքով ու շարժուձևով աղջիկները: Եվ գեղեցիկ կազմվածքը դառնում է երկրորդական: Կանանց համար հմայիչ են համարվում ոչ թե քայլելիս կոնքերը շարժող տղամարդիկ, այլ` առնական, հիմնականում քայլելիս ուսերով աշխատող ներկայացող կերպարները:

Գիտնականները ճանաչված մարդկանցից ճիշտ և գեղեցիկ քայվածք ունենալու համար առանձնացնում են Ջենիֆեր Լոպեսին, Բիյոնսեին: Հենց այդ պատճառով էլ նրանք համարվում են բազմաթիվ տղամարդկանց «սրտակեր» կանայք: Իսկ տղամարդկանցից առանձնացնում են Մել Գիբսոնին և Առնոլդ Շվարցենեգերին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել