Հերթական անգամ մարդիկ, ովքեր ամենամեծ բանը, որ Հայաստանի համար արել են, եղել ա սեպտեմբերի 21-ին ֆեյսբուքում Հայաստանին շնորհավորանք գրելը ու մի հատ ռազմահայրենասիրական երգ ֆեյսբուքյան պատին ճպցնելը, առիթ ունեն ՄԵԾ ՀԱՅ Շառլ Ազնավուրին քլնգելու:

Նոր մոդա ա, մարդիկ, որ իրենց ամառային հանգիստն անցկացնում են անթալիաներում, չնայած նույն գումարով կարող էին անցկացնել ասենք Բուլղարիայում, Եգիպտոսում կամ Շրի Լանկայում, առիթ են գտնում քլնգելու մարդկանց, ովքեր պատերազմ են անցել, ովքեր Հայաստան են կերտել:

Ու կապ չունի, թե հիմք դրա համար ինչն ա հանդիսանում` թուրք լրագրողի հրատարակած հարցազրույցը, ադրբեջանական կայքի հոդվածի հղումը, թե ինչ-որ ինքնահաստատվող ձվից հելածի ֆեյսբուքյան գրառումը, որ օրինակ էսինչ արցախյան հերոսն էսինչ «պրապուսկատն ա արել»:

Եվ մարդիկ, որ ոտից գլուխ միայն թուրքական հագուստ են հագած (չասեք, որ հնարավոր չի ոչ թուրքական հագուստ Հայաստանում գնել, կամ որ ոչ թուրքականը կամ ավելի թանկ ա, կամ ավելի անորակ, արդեն վեց տարի ա նույն թուրքականի գնով միայն ու բացառապես ոչ թուրքականն եմ գնում ու ավելի որակով, օրինակ բեյսիկ հաուսից), ու հենց էտ ոտից գլուխ թուրքական հագնող ու անգամ օճառն ու անձեռոցիկը թուրքականը գնող մարդիկ քլնգում են մարդկանց, որ տասնյակ թուրք ասկյարների են սատկացրել:

Էսօր էլ Շառլ Ազնավուրին են շակալների հոտի նման վրա տվել, ինչ ա թե թուրք լրագրողը գրել ա, ԻԲՐ ԹԵ Շառլն ասել ա՝ իր մայրը թուրք ա:

Շաբաթներ առաջ էլ Արմեն Ջիգարխանյանին էին վրա տվել, ինչ ա թե ասել էր, ավելի ճիշտ իբր ասել էր, որ Բաքուն լավ թե գեղեցիկ քաղաք ա կամ նման ինչ-որ բան:

Ախր Շառլ Ազնավուրը Սողոմոն Թերլերյան չի, ախր Արմեն Ջիգարխանյանը Մոնթե չի, ամեն մեկն իր տեղն ու դիրքն ունի, ամեն մեկն ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ:

Թողեք թող ամեն մեկն իր առաքելությունն անի, թողեք...

Եթե չեք հասկանում՝ ով, ինչ ու ինչու համար ա անում, դա դեռ չի նշանակում, որ նա չի հասկանում՝ ինչ ա անում:

Քիչ ա մնում մեր շախմատիստներին ազգի դավաճան հանեք, որ միջազգային մրցաշարերի ժամանակ խաղից առաջ համաձայն շախմատային ավանդույթի հակառակորդների` թուրք հակառակորդների ձեռք են սեղմում:

Մի հոշոտեք ԱԶԳԻՍ ՄԵԾԵՐԻՆ, դուք նրանց հաստատ չեք կարող փոխարինել:

Հ.Գ. Եթե էդքան շատ եք զզվում թուրքերից, ոչ ոք ձեր ձեռքը չի բռնում գնալ ու պայմանագրային զինծառայող դառնալ ու հարմար առիթի դեպքում էլ մի քանի թուրք-ազերի սատկացնել, բա ինչի՞ չեք գնում:

Հաաաաաաաա, բա ձեր տեղն ո՞վ սեպտեմբերի 21-ին Հայաստանի տոնը ֆեյսբուքում շնորհավորի, ո՞վ իր ֆեյսբուքյան պատին ռազմահայրենասիրական երգի հղում ճպցնի, ո՞վ...

Չգիտեմ, բայց ձեռքներդ Շառլից ու ազգիս մյուս մեծերից հեռու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել