Այն ամենն, ինչ պետք է իմանանք հեպատիտի ախտորոշման մասինDoctors.am-ը գրում է․

Շատերն ապրում են հեպատիտի վիրուսով՝ նույնիսկ չկասկածելով այդ մասին: Օրգանիզմը հաղթահարում է վիրուսն ու առողջանում: Սակայն քրոնիկ ձևի դեպքում ամեն ինչ ավելի լուրջ է: Երբեմն այն դժվար է ախտորոշել, իսկ ելքը ցավալի է: Ակնհայտ ախտանիշերը հայտնվում են այն ժամանակ, երբ արդեն նորմալ վիճակին վերադառնալու համար ոչինչ հնարավոր անել չէ:Թե որ վիրուսներն են հատկապես վտանգավոր և ինչպես ժամանակին իմանալ դրանց առկայության մասին, կխոսենք հաջորդիվ:

 

А, В, С, D, Е – Պարզապես տառեր չեն

А և Е. Վիրուսներն առաջացնում են «կեղտոտ ձեռքերի» հիվանդությունը: Այն հաճախ է հանդիպում Ասիայում և Աֆրիկայում: В, С, D քրոնիկ հեպատիտի հարուցիչներն են: Փոխանցվում են կենսական հեղուկների միջոցով: 

 

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտություն անցնել

Հետազոտվել անհրաժեշտ է քրոնիկ երիկամային անբավարարության, թմրանյութերից կախվածության, ծնողների կամ զույգի մոտ հեպատիտի առկայության դեպքում: Համապատասխան հետազոտությունը ճիշտ կլինի անցնել պիրսինգ, տատուաժ անելուց, ասեղնաբուժության սեանսից, չպաշտպանված սեռական հարաբերությունից (ՊՇՌ հետազոտություն կարելի է անել արդեն տաս օր անց, իսկ ստուգել հակամարմինների առկայությունը 30-90), Հյուսիսարևելյան Ասիա, կենտրոնական Աֆրիկա այցից հետո: Հետազոտվել հեպատիտի համար նաև անհրաժեշտ է, եթե մինչև անցած դարի 90-ականները ձեզ կատարել են արյան փոխներարկում, երբևէ ենթարկվել եք վիրահատության, ունեք լյարդի ախտահարում:

 

Ի՞նչ անել հեպատիտի կասկածի դեպքում

Նախ և առաջ անհրաժեշտ է արյան բիոքիմիական հետազոտություն՝ ԱլԱտի և ԱսԱտ մակարդակը որոշելու համար: Ցուցանիշների բարձր արժեքի դեպքում հարկավոր է դիմել հեպատիտի խնդրով զբաղվող մասնագետի՝ ինֆեկցիոնիստի կամ գաստրոենտերոլոգի:

 

Հավելյալ հետազոտություններից են գենոտիպավորումը, ՈՒՁՀ-ն և լյարդի բիոպսիան: Գենոտիպավորման միջոցով պարզում են վիրուսի տեսակը՝ բուժումը ադեկվատ կատարելու համար: ՈՒՁՀ-ն ցույց է տալիս լյարդում կատարված փոփոխությունները, բիոպսիան թույլ է տալիս որոշել ֆիբրոզի և բորբոքման աստիճանը և անցկացվում է հիմնականում անհասկանալի դեպքերում, երբ մյուս ախտորոշման մեթոդներով հնարավոր չէ եղել ստանալ անհրաժեշտ ինֆորմացիան:

Հեպատիտ С և В-ի դեպքում մի փոքր այլ է: Անհրաժեշտ է անցնել արյան հետազոտություն՝ հիմնական մարկերները հայտնաբերելու համար, տեսնել արդյոք կան հակածիններ ու հակամարմիններ: Այսպիսի հետազոտություններ կատարում են միայն մասնագիտացված լաբորատորիաներում:

 

Արդյո՞ք հնարավոր է սխալ ախտորոշում

Իհարկե հնարավոր է, հիմնականում լաբորանտների սխալի պատճառով, սակայն այսպիսի դեպքերը հազվադեպ են: Խոշոը լաբորատորիաներում սովորաբար ստուգիչ անալիզ են կատարում սխալներից խուսափելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել