Հոգեբան, հոգեբույժ Ստանիսլավ Գրոֆը հետազոտություններ անցկացրեց այն մասին, թե ինչպես է ազդում LSD պրեպարատը մարդկային գիտակցության վրա և հոլոտրոպ շնչառության հոգեթերապևտիկ տեխնիկա մշակեց: Նա փորձերով ցույց տվեց, որ կամայական մարդու համար հնարավոր են տրանսանձնային անհանգստությունները և սահմանեց հոգեկանի ընդլայնված քարտեզագրությունը: Նա ցույց տվեց, որ էմոցիոնալ ու հոգեսոմատիկ հիվանդություններին բնորոշ է գիտակցության բազմաշերտ կառուցվածքը՝ կենսագրական, պերինատալ և տրանսանձնային դինամիկան:

Նա հիպոթեզ առաջ քաշեց, ըստ որի՝ բժիշկների կողմից որպես փսիխոզ նկարագրվող ու դեղորայքով բուժվող վիճակներն իրականում հոգեկան աճի ու հոգու ձևախախտման ճգնաժամեր են: LSD-ն ուսումնասիրելու արդյունքում Գրոֆը բաժանեց գիտակցությունը հետևյալ մակարդակների՝
1.կենսագրական՝ կենսագրական հիշողությունների մակարդակ,
2.պերինատալ՝ մակարդակ, որը վերաբերում է ծնվելուն և մեռնելուն,
3.տրանսանձնային՝ մակարդակ, որը վերաբերում է գիտակցության անսովոր վիճակների՝ տեսիլքներ, էքստազ, այլ մարդկանց, կենդանիների, բույսերի, աստծու և հետ նույնացում և այլն:

Գրոֆը պնդում է, որ LSD-ից ու հոլոտրոպ շնչառությունից ստացված հալյուցինացիաների փորձն իրական է, այսինքն՝ մարդն իրական ինֆորմացիա է ստանում: Օրինակ, անձը տեսիլքների ժամանակ նույնացնում է իրեն որևէ պատմական կերպարի հետ՝ տվյալներ տալով նրա կենսագրությունից, նույնիսկ եթե նախկինում չգիտեր այդ կերպարի մասին ոչինչ: Գրոֆը պնդում է նաև, որ եթե անձը նույնացնում է իրեն ԲԱՑԱՐՁԱԿԻ կամ ԱՍՏԾՈՒ հետ, ապա նա իրոք օբյեկտիվ ու իրական ինֆորմացիա է ստանում այդ երևույթից: Նման պատկերացումների հիմքում ընկած են արևելյան կրոնական ավանդույթները: խմբ.Լ.Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել