Ամենավտանգավոր հայը,
թերևս, ամենաանտանելին նա է, ով կրթված, կարդացած, արգումենտացված վեր է լուծում քաղաքական և յուրաքանչյուր այլ իրավիճակ, փրփրած խոսում Ռուսաստանի կամ Եվրոպայի մասին, պաշտպանում օտարերկրյա նախագահի շահերը, հասկանում նրա տրամաբանական և ոչ տրամաբանական դրդապատճառները, ապահովված է, անցյալ տարի հնարավոր է` հանգստացել է Թուրքիայում, ընկերները իր նման խելացի են, սափրված ու տաքն ու սառը տարբերող, բայց իր ժողովրդի մասին խոսում է մաքուր հայերենով, սակայն` երրորդ դեմքով: Օրինակ կարող է ասել հայերն իրենք են մեղավոր իրենց վիճակի մեջ, բայց երբեք չի ասի մենք ինքներս ենք մեղավոր: Ավելին, սա օտարի մոտ, իսկ տանը նա կասի, սրանք ազգ չեն և այլն: Նման հային չի կարելի հանդուրժել, հարկավոր է տեղը դնել, բացատրելուց սկսած մինչև գլխին բամփելը, որպեսզի այդ միջատները իրենց ծակուծուկի տեղն իմանան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել