Տվյալ դեպքում՝ դեմոկրատական կուսակցության համաժողովին, որի ընթացքում թոշակառու ծովակալ Ջոն Նաթմանը պիտի բեմից իր խոսքն ուղղեր ռազմածովային ուժերի վետերաններին։ Որպես ֆոն ընտրված էր իր հայրենասիրական ուղերձին համահունչ մի լուսանկար, ուր պատկերված էին չորս ռազմանավ + նկարի վերևի մասում Ֆոտոշոփով ավելացրած մի քանի ինքնաթիռներ։

Ահա այդ պահը.

Սակայն ռազմահայրենասիրական ոգով բեմադրած այս միջոցառումը սկանդալի առիթ դարձավ՝ ջուր լցնելով Օբամայի հակառակորդների ջրաղացին. պարզվեց, որ լուսանկարում ռուսական ռազմանավեր էին՝ ամենայն հավանականությամբ Սևծովյան նավատորմի նավեր։

Որպես արձագանքի օրինակ կարող եք դիտել այս հոդվածի տակ եղած մեկնաբանությունները։ Via legatus_minorО пользе интернет-активности военных пресс-служб :-)

Հ.Գ. Հնարավոր է, որ այս սխալը նաև «աշխարհի ամենահզոր երկիրը» կարծրատիպի հետևանք է և լուսանկարն ընտրողի մտքով իսկ չի անցել, որ Միացյալ Նահանգներից բացի այլ երկրների ռազմանավերն էլ կարող են այսպիսի պատկառազդու տեսք ունենալ :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել