Երվանդ Բ - մ.թ.ա. 404-360
Երվանդ Բ (ծն.թ. անհայտ– մ.թ.ա. մոտ 344), Հայաստանի սատրապ։ Սերել է Դարեհ I Մեծ Աքեմենյանների զինակից Հիդարնեսից, որը մ.թ.ա.VIդ. խնամիացել էր Երվանդունի արքայատան հետ։ Ամուսնացել է Աքեմենյան Արտաքսերքսես թագավոր դստեր՝ Հռոդոգունեի հետ։ Ըստ Քսենոփոնի, Երվանդի օրոք Հայաստանի սատրապությունն ընդգրկել է գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Մ.թ.ա. 386–ից հետո Երվանդը Փոքր Ասիայում վարել է տարբեր պաշտոններ, գլխավորել նրա սատրապների ապստամբությունը Արտաքսերքսես II–ի դեմ։ Ապստամբության ճնշումից հետո Երվանդը կրկին հպատակել է Արտաքսերքսեսին և ճանաչվել Միսիայի սատրապ։ Աթենքում գտնված արձանագրությունները վկայում են, որ Երվանդը ի վերջո, հանգրվանել է Հունաստանում և, հավանորեն, մահացել այնտեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել