Ըստ արժանվույն գնահատելով կրոնի հզորությունը՝ պետք է հիշել, թե այն ինչ է տալիս մարդկանց: Աշխարհի առաջացման ու զարգացման բացատրություն է տալիս, պաշտպանություն խոստանում, այն ուղղորդում է մարդկանց համոզմունքներն ու գործողությունները դրույթներով, որոնք ներկայացնում է շատ մեծ հեղինակությամբ: ԿՐՈՆԸ 3 ֆունկցիա է կատարում: 
ԱՌԱՋԻՆ հերթին այն բավարարում է մարդկային հետաքրքրասիրությունը, անում նույն բանը, ինչ գիտությունն է փորձում իր միջոցներով, և մրցում վերջինիս հետ:
ԵՐԿՐՈՐԴ ֆունկցիայով կրոնը պարտական է իր ազդեցությանը: Կրոնը զսպում է մարդկանց վախը կյանքի վտանգների նկատմամբ, վստահություն ներշնչում դրական ելքի նկատմամբ, մխիթարում դժբախտության դեպքում: Եվ այստեղ գիտությունը չի կարող մրցակցել: Ճիշտ է, գիտությունը սովորեցնում է՝ ինչպես խուսափել որոշակի վտանգներից, բարեհաջող հաղթահարել որոշ տանջանքներ. անարդարացի կլիներ չընդունել, որ կրոնը հզոր սատար է մարդկանց համար, սակայն շատ դեպքերում այն թողնում է մարդուն իր տանջանքների մեջ ու կարող է միայն խոնարհ լինելու խորհուրդը տալ:
ԵՐՐՈՐԴ ֆունկցիայով, անելով կանխագուշակություններ, սահմանելով արգելքներ ու սահամնափակումներ, այն առավելագույնս հեռանում է գիտությունից, քանզի գիտությունը սահմանափակվում է միայն հետազոտություններով ու փաստեր արձանագրելով: Իհարկե, այդ ամենից դուրս են բերվում օրենքներ ու խորհուրդներ կյանքի համար: Երբեմն դրանք նույնն են, ինչ կրոնն է առաջարկում՝ ուղղակի այլ հիմնավորումներով: 
Եզրահանգման գալով սահմանենք, որ կրոնի նշանակությունը եռակի է. ՈՂՋ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ կյանքից զրկվելու մխիթարանք, ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵԾ ՄԱՍԻ ՀԱՄԱՐ՝ իրենց դասային պատկանելիությունն ընդունելու էմոցիոնալ ուղղորդում, իսկ ՃՆՇՈՂ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ՝ մեղքի զգացման թեթևացում, ինչը պայմանավորված է այն մարդկանց տանջանքներով, ում իրենք շահագործում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել