Մարդկանց մոտ մեծապես տարածված է մտավախություն, որ հոգեբանին դիմելու դեպքում կարող է կախվածություն առաջանալ մասնագետից: Եվ այսպես,
ԱՌԱՋԱՆՈՒ՞Մ Է ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀՈԳԵԲԱՆԻՑ:
Եթե անձը դիմում է հոգեբանին այն տրամադրվածությամբ, որ նրա հետ աշխատանքը "բուժում" է, և հոգեբանը պետք է "բուժի" իրեն, եթե տվյալ անձը չի պատրաստվում որևէ ներդրում ունենալու այդ աշխատանքի մեջ, պարզ է՝ կարող է առաջանալ կախվածություն մասնագետից: 
Իսկ եթե նա գիտակցում է, որ ինքն ու մասնագետը պարզապես միասին են լուծելու խնդիրները, կախվածության հավանականություն չկա: Ինչու՞, քանի որ այցելուն երկարատև աշխատանքի արդյունքում գտնում է ինքնատիրապետման, ինքնակառավարման մեխանիզմներն ու կիրառում դրանք ողջ կյանքի ընթացքում: Ըստ իս՝ այս առումով ամենաարդյունավետն ու հիմնավորը հոգեվերլուծական դպրոցի գիտելիքն է: Այն թույլ է տալիս խորապես ճանաչել սեփական ԵՍ-ը բոլոր իրավիճակներում՝ հատկապես սթրեսային ու խնդրահարույց: (c) հոգեբան Ն.Իսրայելյան, խմբ.Լ.Քոչարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել