Դուք ծիծաղեք, ծիծաղեք, հեսա Ծառուկյանը կխոսի իշխանափոխության մասին ու բոլորը կհասկանան, որ նա կատակ չէր անում...

Ոմանք հաճույքից կմարեն, որ վերջապես մեր թագավոր ախպերը արտասանեց այդ բաղձալի բառը...

Երեւի ապրիլի 24-ին Օբամայի շուրթերից «ցեղասպանություն» բառին տենց բաղձանքով չէին սպասել....

Ու մի քանի օր անց պարզ կլինի, որ խոսքը 2018-ի մասին է, իսկ իշխանափոխությունն էլ վերաբերում է Սերժի իրավահաջորդի «կոչմանը» արժանանալուն... Ժողովրդի լեզվով ասած, «Սերժ ջան, մեկ ա դու գնում ես, քո համար մեկ չի՞... թող ես գամ էլի»:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել