1.ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ.սա գլխավոր որ ամենամեծ ծնողական առաքինությունն է: Պետք չէ՛ 2,5-3տ.-ից շուտ դիմել պատժամիջոցների: Այս տարիքից սկսած՝ երեխան ունակ է հասկանալու, որ պատիժը ճիշտ վարք սովորեցնելու մեթոդ է, այլ ոչ թե ծնողի չար կամքը: 
2.ԲԱՑԱՏՐԵԼՈՎ հնարավոր է մեծ հաջողությունների հասնել: Փորձե՛ք բացատրել երեխային, թե ինչու էր նրա արարքը սխալ: Բայց խոսքը պետք է լինի որքան հնարավոր է ԿԱՐՃ:
3. ՇԵՂԵԼԸ նույնպես լավ տարբերակ է: Առաջարկե՛ք երեխային ավելի գրավիչ որևէ բան, քան այն, ինչ նա այդ պահին ուզում է:
4. ՄԻ՛ ՇՏԱՊԵՔ ՊԱՏԺԵԼ երեխային անմիջապես: Սպասե՛ք, մինչև նա կրկնի արարքը:
5.ՊԱՐԳևԱՏՐՈՒՄՆԵՐ՝ օրինակելի արարքների համար. սա կմոտիվացնի երեխային ավելի լավը լինելու: Եվ Ձեզ կհաջողվի անցավ ու հոգեբանորեն ապահով փոխել երեխայի վարքը դեպի լավը:
Եթե այնուամենայնիվ կարծում եք, որ պատժելն անհրաժեշտ է, ապա գոնե արե՛ք դա “արտոնություններից զրկելու” տարբերակով: Եղե՛ք համբերատար և հիշե՛ք, որ երեխան չի ուզում ՎԱՏԸ լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել