Yerevannews.am-ը գրում է․

ԵՏՄ-ին անդամակցելու ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե ինչպես Հայաստանը իր պոտենցիալը կօգտագործի այս միությունում, հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ: Նա նշել է Հայաստանի պոտենցիալի և առկա խնդիրների մասին. «Հայաստանի շահը այդ միությանն անդամակցելու պարագայում կայանում է նրանում, որ կան որոշակի տնտեսական գործոններ, և դրանց պոտենցիալը բավական հետաքրքիր է: Պարզ է, որ այս համագործակցության ընթացքում կան որոշակի խնդիրներ: Հիմնական դերակատարների մոտ կան նաև ներքին հակասություններ, և մենք տեսնում ենք, որ տարաձայնությունները, որոնք կան այնտեղ, փորձում են ստանալ որոշակի լուծումներ»: Տարածաշրջանային լարվածության և հայ-թուրքական հարաբերությունների մասին քաղաքագետը նշել է, որ հայաստանը անում է հնարավորինս ամեն ինչ, որ տարածաշրջանում խաղաղություն տիրի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել