Էությունն այն է, որ պացիենտը պետք է բախվի իր մոտ վախ առաջացնող իրական իրավիճակին ու համոզվի, որ բացասական հետևանքներ չեն առաջանում: Սրա համար մարդը պետք է որքան հնարավոր է երկար ժամանակ գտնվի այդ իրավիճակում ու որքան հնարավոր է ուժեղ վախ ապրի: Ջրհեղեղի մեթոդն արդյունավետ է միայն մի շարք պայմանների դեպքում:
1.Այն մարդիկ, ովքեր օրգանական խնդիրներ ունեն, որոնք կարող են կտրուկ վատանալ էմոցիոնալ ուժեղ սթրեսի դեպքում, չպետք է դիմեն այս մեթոդին (օրինակ՝ սրտի առիթմիայի դեպքում):
2.Պացիենտը պետք է մեթոդի ակտիվ մասնակիցը լինի: Բացառվում է քողարկված փախուստի տարբերակը: Քանի որ վախին բախվելու դեպքում պացիենտը կարող է փորձել խուսափել դրանից՝ մտնել երևակայական դաշտ, ինտելեկտուալ գործունեություն ծավալել, ինքնաներշնչմամբ մտածել հաճելի բաների մասին և այլն: Բոլոր այս դեպքերում նվազում է սեփական վախի ինտենսիվությունը: Մինչդեռ մեթոդը պահանջում է, որ պացիենտը վախային իրավիճակում մնա նվազագույնը 45րոպե շարունակ: Հաջորդող պարապմունքները պետք է անցկացվեն ամեն օր՝ անկախ տարբեր պատճառաբանություններից (որոնք, որպես կանոն, ռացիոնալիզացիայի ֆունկցիա ունեն): 
3.Մեթոդի անցկացման մասին պետք է տեղյակ լինեն պացիենտի ընտանիքի անդամները: Պարտադիր է ինքնուրույն պարապմունքների գրավոր ֆիկսացիան առաջադրանքների ընթացքում, որոնք իարականցվում են մասնագետների ներկայությամբ:
Ջրհեղեղի մեթոդը ցուցված է վախերի և վախային այլ խանգարումների դեպքում: 
Ցանկանում ենք Ձեզ վախերի բարեհաջող հաղթահարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել