Աղքատ մի տղա կար, ով տնից տուն անցնելով` ապրանք էր վաճառում դպրոցի վարձը հայթայթելու համար: Մի օր նա ընդամենը 10 ցենտ ուներ, երբ քաղց զգաց: Որոշեց ուտելիք խնդրել մոտակա տանը: Երբ դուռը բացեց մի գեղեցիկ երիտասարդ կին, տղան կարկամեց և ուտելիքի փոխարեն խնդրեց միայն մի բաժակ ջուր: Նրան թվաց, թե տղան քաղցած է, և գնաց ու բերեց մի մեծ բաժակ կաթ:

Տղան կաթը դանդաղ խմեց, ապա հարցրեց.

- Որքա՞ն եմ պարտք կաթ համար:

- Ոչինչ էլ պարտք չեք, - պատասխանեց կինը: - Մայրս ինձ սովորեցրել է բարության դիմաց երբեք դրամ չվերցնել:

- Լավ, սրտանց շնորհակալ եմ:

Երբ տղան, ում անունը Հովարդ Կելլի էր, հեռացավ այդ տանից, ոչ միայն ֆիզիկապես ավելի ուժեղ էր, այլև հավատով ավելի զորացած:

Տարիներ անց երիտասարդ կինը ծանր հիվանդ էր: Տեղի բժիշկներն ապարդյուն պայքարելուց հետո նրան ուղակել էին մեծ քաղաք, որտեղ հրավիրվել էին մասնագետներ` ուոսումնասիրելու նրա հազվադեպ հիվանդությունը:

Դոկտոր Հովարդ Կելլին հրավիրված էր խորհրդակցության: Երբ լսեց այն քաղաքի անունը, որտեղի հիվանդ կինը եկել էր, աչքերում տարօրինակ փայլ նկատվեց: Անմիջապես վեր կացավ և գնաց կնոջ հիվանդասենյակ: Բժշկի համազգեստով մտավ հիվանդասենյակ և իսկույն ճանաչեց կնոջը: Երբ վերադարձավ խորհրդակցական սենյակ, արդեն տրամադրվել էր ամեն ջանք գործադրել` կնոջ կյանքը փրկելու համար: Այդ օրվանից սկսած նա հատուկ ուշադրություն էր դարձնում հիվանդ կնոջը:

Երկար պայքարից հետո կնոջ կայնքը փրկված էր: Դոկտոր Կելլին հիվանդանոցի գրաենյակից պահանջեց ներկայացնել բուժման հաշիվը, ուսումնասիրեց թղթերը, ապա ինչ-որ գրառում կատարեց հաշվեթղթի եզրին և ուղարկեց այն կնոջ հիվանդասենյակ:


Կինը վախենում էր բացել հաշվեթուղթը պարունակող ծրարը, քանի որ համոզված էր, որ ստիպված էր լինելու մինչև կյանքի վերջ վճարել բուժման համար: Ի վերջո, նա բացեց ծրարը, նայեց հաշվեթուղթը և հանկարծ հայացքն ընկավ թղթի եզրին արված գռառմանը. «Ամբողջովին վճարած է մեկ բաժակ կաթով»:

Թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել