Հայոց նոր դյուցազներգությունը պետք է գրվի, պետք է գրվի առանց լացի ու անեծքի, պետք է գրվի հայոց արդար զայրութի ու ծովացյալ ցասումի հորդահոս մելանով, հայության բովանդակ հոգիներում ու սրտերում կրկին և նորեն, մրրկաձայն ահազանգի, ահազդու շեփորականչի, <<Բամբ որոտանի>> պես պիտի հնչի Ցեղին վրեժի ու հատուցման ըմբոստ քնարը` քնար, որ շեշտակիորեն ոտքի հանելով քաջարի այրերի և ընտիր փաղանգավոևների` Թեհլիրյանների, Երկանյանների, Շիրակյանների նոր սերունդ, պիտի մղի նրանց այս անգամ աննախընթաց թափով ու ուժգնությամբ հայոց Նեմեսիսի անողոք սուրը, լախտի ու բռունցքի զորությունը իջեցնելու բարբարոս և վայրագ ազերու թիկունքին, Ռամիլ Սաֆարով արյունկզակ բորենու քստմնելի կառափին և արդար հատուցման ու վրիժառության փառավոր ակտով, նոր` ոսկե էջ բանալու հայ ժողովրդի հերոսական տարեգրության մեջ: Այո` հատուցում արդար. այս վեհ գաղափարը պիտի դառնա այս օրերի ազգային ձգտումների, տենչերի, մղումների հիմնական առարկան, մեր մտորումների խարիսխը, մեր գործունեության ակն ու առանցքը և, դասականի արտահայտությամբ, նաև` <<խորհուրդ մեր կյանքին>>: Այո` հատուցում արդար, քանզի յուր տրտունջի, մռունչի, մրմունջի, բողոքի, ցասման, զայրութի, հուսահատության, մոլուցքի, խոյանքի մեջ անչափելի ու աննահանջելի, այդ է պահանջում վշտահար հայ ժողովրդի խոցված ու բեկված, <<երեկվա պատերազմի ահեղ դաշտերի նման պատառոտված>>(Հ. Շիրազ) սիրտը, այդ է պահանջում պիղծ թշնամու ձեռքով կացնահարված Գուրգենի անհանգիստ, խռովահույզ հոգին, այդ են պահանջում նաև Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի եղեռնահար հայ անմեղ նահատակների վիրավոր հոգիները: Վերջաապես, մեզ արդար հատուցման է մղում նաև այս դաժան, անգութ աշխարհի գոյության կերպն ու անճողոպրելի կանոնը, նրա ամբարիշտ կարգն ու խղճմտանքը, ինչը Հայոց Հայրիկի` Ամենյան Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի դիպուկ բնութագրմամբ, այսպիսին է` <<Մարդիկ... պիտի մորթվին, երբ չունեն խեթկիչ եղջյուր, որ ցուլի նման ոգոբեն իրենց կտրիչներուն դեմ>>: Իսկ այդ <<կտրիչներուն>> մեջ, ակներևաբար և անհերքելիորեն, յուրյանց առանձնահատուկ դաժանությամբ և նենգությամբ միշտ էլ աչքի են ընկել և ընկնում թրքազերի բաշիբոզուկները, որոնց հայատյացությունն այսօր արդեն ոչ ոքի չի զարմացնում և բանը հասել է այնտեղ, որ մարդակեր ոճրագործին` Ռամիլ Սաֆարով կոչեցյալ ստահակին, պետական ամենաբարձր մակարդակով ու առնձնահատուկ շուքով ազգային հերոս են հռչակում: Դե, եթե այդպիսի <<հերոս>> ունեն մեր վաչկատուն դրացիները, ուրեմն թող սպասեն մեր այն <<վրիժառու, այն քինահույզ, այն հայրենատարափ, այն աստվածառաք, այն շքեղ ու անպարտելի Անծանոթին....որ Վրեժի ստույգ, անխուսափելի և պաատրաստ ճամբաներեն պիտի հասնի, պիտի թևէ ու պիտի գա, որովհետև բոլոր ճամբաները ու բոլոր երկաթապատ դռները անոր քայլերուն առջև բաց են, ինչպես է բաց է ապագան մարմարեղեն Գաղափարին առջև>>:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել