Ժողովուրդ ջան, քանի որ համացանցում ահագին մարդկանց նյարդայնացրել են «Ասալայի» հասցեին հնչող մեղադրանքներն ու ազգայնականներին վառելու որոշ «լիբերալ» օգտատերերի, մեղմ ասած, ոչ լիբերալ առաջարկները, ես էլ արտահայտվեմ…
Նախ հասկանանք, որ «Ասալան» ստեղծվել է Ցեղասպանության ենթարկված և մինչ օրս աշխարհի կողմից այդ Ցեղասպանությունն իրականացնողների պատիժն ու Ցեղասպանության փաստի լիարժեք ճանաչումը չտեսած ժողովրդի ցասման և արդար պահանջի բավարարման նպատակով: Երկրորդ. «Ասալա»-ի ստեղծման տարիներին մենք չենք ունեցել պետականություն և հնարավորություն չենք ունեցել պետական մակարդակով իրագործել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը… և երրորդ` «Ասալա»-ի տղաները նաև հոգեբանական առումով շատ մեծ լավություն են արել հայ ազգին, քանի որ իրենց օրինակով ցույց են տվել, որ մենք ոչխարի նման սպանդանոց գնացող ու բզկտվող ազգ չենք, մենք ի վիճակի ենք ձեռքներս զենք վերցնել և համարժեք պատասխան տալ մեզ բզկտողներին… Ուստի շատ խիստ խնդրանք ՌԱԴԻԿԱԼ լիբերալներին, հերիք է «Ասալա»-ի հերոս տղերքին համեմատեք քնած մարդ սպանած ստահակի հետ, մի ստահակի, որը զավակն է Բաքվի, Սումգայիթի և Մարաղայի ջարդերն իրականացրած պետության !

NG

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել