Imyerevan.com-ը գրում է․

 

Վազում եմ սիրածս բարձրահարկի կտուրը. 10-րդ հարկում ապրող մեծահարուստ ընտանիքի տանտիկինն արդեն ճանաչում է ինձ. «Էն խփնվածն էլի եկավ»: Նախորդ անգամ դռան դիմաց ափսեով ճաշ կար դրված, մտածեցի` ինձ համար է թողել, էն էլ հիշեցի` կատու կար շենքում: Բարձրանում եմ տանիք ու… կտրվում ամենից ու ամենքից՝ տատիս ձայնից, հետո մարդկային բոլոր ձայներից. կտուրում ռոմանտիկ բաների մասին չեմ մտածում, ուղղակի թողնում եմ լռությունը լցվի ականջներիս մեջ: Ընդամենը:

Հետո վազում եմ աշխատանքի. էստեղ ձայներից չես խուսափի: Կառավարության մոտ բողոքի ակցիա է, սովորություն ունեմ` գնում, մտնում եմ մարդկանց մեջ, ուզում իրենցից մեկն ինձ զգալ. 500-ից ավելի առևտրական է հավաքվել. ասում են`այսուհետ անգամ տոնավաճառների մոտ ձեռքի վրա զուգագուլպա վաճառողներն են հարկային դաշտ մտնելու:

Հիշում եմ փոքր էի՝ 5-6 տարեկան, ձմեռ էր ու սառնամանիք, մաման էլ պիտի ինձ վերարկու գներ. Մալաթիայի տոնավաճառ էինք գնացել: Մուտքի մոտ առաջին անգամ տեսա մի ոտքն անդամահատած մարդու. հենափայտերը ձեռքին տղամարդու զուգագուլպա էր վաճառում: Համոզում էր անցորդներին, որ գնեն, ասում էր«առեք, էլի, էժան ա, էն անտեր ոտքս սառչում ա»: Էնքան լացեցի ուզում էի էդ վերարկուի գնով զուգագուլպաներ գնեինք. էդ օրը վերարկու չառանք, էդ ձմեռ հին վերարկուով մնացի… Հաջորդ տարի էլի գնացինք տոնավաճառ կրկին վերարկու գնելու հույսով: Նախորդ տարվա մորս նախատինքը հիշում էի, էլ կողքերս չէի նայում, գլուխս կախ քայլում էի: Մի տեղ կանգ առանք, մաման մի քանի վերարկու ցույց տվեց, ասաց հերթով փորձիր: Գրողը տանի, չե՞նք կարող վերարկու գնել աշնանը. վաճառականը մի ոտքից մյուսն էր թռչկոտում, ձեռքերը կարմրել-ուռել էին, եղունգներն անխնամ վիճակում էին, կիսակապտած, մատներին մեծ-մեծ բշտիկներ կային: Վախեցած հայացքս նկատելով ձեռքերը գրպանը դրեց ու թե «ցրտից ա»: Էդ օրը վերարկու առանք հենց առաջին հագածս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել