Ես հիշում եմ, որ մրսում էի: Քամի էր: Չէ, չպիտի մրսեի, բայց միևնույն է մրսում էի: Ինչու՞: Չգիտեմ: Երևի չկատարված երազանքներն էին, որ ստիպում էին մրսել, խորտակված հույսերը, չասված խոսքերը: Ու ես մրսում էի: Ձեռքերս սեղմելով տաքություն էի խնդրում չգիտեմ էլ ումից: Քեզնի՞ց: Ոչ: Կամ էլ երևի: Իսկ դու չկայիր: Չկայիր, որ տաքացնեիր: Իսկ գուցե երբևիցե չես էլ եղել: Հա՞: Չկայիր ու ես մրսում էի: Չէ որ դու էլ էիր մրսում, իսկ ես կայի: Ես քեզ ջերմացնում էի: Ինչու՞: Չգիտեմ: Բայց դու տաքացար չէ՞: Քեզ հետ մրսել կուզեի: Բայց դու չկաս ու ես մենակ եմ մրսում: Գուցե դու էլ այնտեղ ես մրսում չգիտեմ: Բայց որ մրսեիր ես կզգայի և կմոռանաի, որ ես եմ մրսում: Չէ պարզապես դու տաքացնող ունես իսկ ես...
Ես հիշում եմ, որ մրսում էի: Երկար էի մրսում: Սառը պատերը ավելի էին ճնշում մթնոլորը, առավել ընդգծելով բացակայությունդ: Բայց կայիր: Իսկ գուցե չես էլ եղել: Չգիտեմ: Գիտեմ, որ հիմա ամենաշատը մրսելով կուզեի քեզ տաքացնել: Կուզեի նստել կողքինդ՝ ոչինչ չասել  ու վայելել երկնային լռությունդ: Մի լռություն, որն խոսքերից ավելի գեղեցիկ է հնչում: Կուզեի խախալ մատներիդ հետ ու շոյել ափերդ: Ինչպիսի՞ն են դրանք: Կուզեի մրսել և տաքանալ քեզ հետ ու միայն քեզնից ջերմություն խնդրել: Կուզեի պարզապես լինել: Իսկ հիմա չկամ ու դու չկաս: Չկաս ու ես էլ չկամ: Չկաս ու կասկածում եմ եղե՞լ ես, թե ոչ: Չկաս ու միայն ներսիս դատարկությունն է ինձ հուշում, որ չես լինելու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել