Ես չգիտեմ, թե ում է պատկանում լրատվական կայքը, որ ուժին է սպասարկում, սակայն հետաքրքրեց հարցախույզը, ըստ որի՝ քվեարկության են դրված Սյունիքի մարզպետի հնարավոր թեկնածուներ Խաչիկ Ասրյանի, Սուրիկ Խաչատրյանի և Արմեն Մովսիսյանի անունները: Իհարկե, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարարի անունն այստեղ, կարծում եմ, բլեֆի երանգն ունի, որովհետև այդ մարդու տեղը ոչ թե մարզպետի աշխատասենյակն է, այլ Վարդաշեն ՔԿՀ-ն, և այն էլ՝ առնվազն 20 տարվա ազատազրկմամբ: Եվ, համոզված եմ, վաղ թե ուշ հայտնվելու է: Քվեարկությանը մասնակցած մոտ 1700 ռեսպոնդենտների 96 տոկոսը ձայն է տվել ,,Հայոց արծիվներ,, հասարակական-հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանին, ինչը վկայությունն է այն բանի, որ նա ընդգծված և անմրցելի առաջատար է, որ ունի հանրային մեծ ընդունելություն: Ինփ համար չափազանց զարմանալի էր Սուրիկ Խաչատրյանի ընդամենը 2 տոկոսը, որովհետևնախկին մարզպետին շատերն են վստահեցնում, թե նրա կողքին են, թե սատարում են նրան: Նշանակում է, հերթական անգամ շատ սյունեցիներ պարզապես դավաճանել են իրենց նախկին մարզպետին՝ չկանգնելով նրա կողքին, չմասնակցելով քվեարկությանը և կամ նրա օգտին ձայն չտալով: Համոզված եմ, որ Սուրիկ Խաչատրյանի համար հիմա հաճելի վիճակ չէ, որովհետև նա շատերին է լավություն արել, իսկ այդ շատերն այս պահին նրա կողքին չեն...
Ինչ վերաբերում է Խաչիկ Ասրյանին, ապա նրա 96 տոկոսը հաստատում է մի բան. նրա կողմնակիցները ցանկանում են, որպեսզի մարզը գլխավորի երիտասարդ ու հայրենասեր անձնավորությունը, ազնիվ մարդը, որը ոչ կոռուպցիոներ է, ոչ հանցագործ: Ցանկալի կլիներ, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետևեր այս քվեարկությանը և զուր տեղը չխաբեր Սուրիկ Խաչատրյանին: 13 տարվա մարզպետին չի կարելի մոլորեցնել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել