Սթենֆորդյան բանտային էքսպերիմենտ՝ հոգեբանական էքսպերիմենտ, որն անցկացվել է 1971 թ. ամերիկացի հայտնի սոցիալական հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոյի կողմից: Այս էքսպերիմենտը հոգեբանական ուսումնասիրություն է ազատության սահմանափակման ժամանակ մարդու ռեակցիաների վերաբերյալ, այն մասին, թե ինչ ազդեցություն ունի բանտային կյանքը մարդու սոցիալական դերի և վարքագծի վրա:

Կամավորները խաղում էին պահակների և բանտարկյալների դերը և ապրում պայմանական բանտում, որը գտնվում էր հոգեբանության ֆակուլտետի նկուղում: Բանտարկյալներն ու պահակները շատ արագ մտան դերի մեջ, և, ի հեճուկս սպասումների, սկսեցին առաջանալ իրական վտանգավոր իրավիճակներ: Յուրաքանչյուր երրորդ պահակի մոտ հայտնաբերվեցին սադիստական հակումներ: Բանտարկյալները բարոյապես ուժեղ տրավմայի էին ենթարկվել, իսկ նրանցից երկուսը ժամանակից շուտ դուրս եկան էքսպերիմենտից: Վերջինս նախատեսված ժամանակից ավելի արագ ավարտվեց: Զիմբարդոն հետագայում իր աշխատություններից մեկում այս ֆենոմենը կոչեց «Լյուցիֆերի էֆեկտ»: Ըստ նրա՝ ցանկացած մարդ, ով զրկվում է ազատությունից և իր սոցիալական դերի ու պարտականությունների կատարումից, շատ կարճ ժամանակում կարող է «վերածվել բարի մարդուց չար մարդու»:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև հետաքրքիր ֆիլմ, որը նկարահանված է այս էքսպերիմենտի հիման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել