Տարիներ առաջ, երբ տեղի ունեցավ ոճրագործությունը եւ մեր Գուրգեն Մարգարյանի դին տեղափոխել էին Հայաստան եւ տեղի էր ունենում նրա թաղումը, /այժմ` Վազգեն Սարգսյանի անվան փողոցից` Սպայի տնից/, ես որպես լրագրող էի մասնակցում այդ տխուր արարողությանը: Շատ մոտ էի կանգնած Գուրգենի մորը, սակայն, համարձակությունս չներեց մոտենալ Գուրգենի մորը եւ ցավակցել, լացը խեղդում էր եւ բառեր չունեի: Միակ ցանկությունս` ադրբեջանցի էդ սրիկային իմ ձեռքերով սպանելն էր: Ինքս ինձ երբեք ազգայնական չեմ համարել, բայց էդ պահին շատ էի այդպիսին: Հիմա, երբ այդ ոճրագործին այսպես կոչված եվրոպական այդ երկիրը թույլ է տվել տեղափոխել Ադրբեջան եւ կատարվեց այն, ինչ կատարվեց ազերիների երկրում, ես մտածում եմ` արդյոք մենք չունե՞նք մեր մեղքի բաժինը, գուցե ես կամ մեկ ուրիշը պետք էր, որ հասնեինք ուր որ հարկն էր, եւ լուծեինք մեր վրեժը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել