Allsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Լատվիայի հետ ընկերական խաղում 0:2 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է, որ պետք է լավատես լինել: Մարզիչը հիասթափվել է հանդիպման արդյունքից, բայց ոչ թիմի ցուցադրած խաղից: 

«Ես հիասթափված եմ արդյունքից, բայց ոչ իմ թիմի խաղից: Մենք ունեցանք 6-ից ավելի լավ հնարավորություններ, բայց չկարողացանք գոլ խփել: Լատվիացիներն առաջին հնարավորությունն օգտագործեցին եւ գոլ խփեցին: Ունեինք վնասվածքներ, բայց իմ ֆուտբոլիստները լավ խաղացին: Մեզ պետք է այս խաղից հետո լավատես մնալ: Մենք լավ թիմ ենք, բայց հաղթելու համար պետք է գոլեր խփել: Ես ուրախ եմ այս փորձի համար: Այն մեզ համար լավ էր: Թիմի համար կարեւոր է կարողանալ փոխել տակտիկան: Ես ցանկանում էի փոխել հին մարտավարությունը, սա լավ փորձարկում է»,-Բեռնար Շալանդի խոսքը մեջբերել է «NEWS.am Sport»-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել