Դեպի Արցախ կազմակերպված ուխտագնացության շրջանակներում հանդիպում ունեցանք  հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հրամանատարի հետ: Հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյանի մասին նախկինում էլ շատ անգամներ էի լսել բանակում ծառայած իմ ընկերներից: Բայց ինչպես գիտեք, ավելի լավ է մեկ անգամ ինքդ տեսնես: Այդ խիզախ ու քաջ մարդու  հետ ձեռքսեղմումից արդեն դու քեզ պաշտպանված ես զգում, և երբ լսում ես, թե ինչքան վստահ ու մարտական տրամադրված է խոսում  հրամանատարը, հասկանում ես, որ քո հայրենիքում քեզ ոչ մի վտանգ չի սպառնում, քանի դեռ կան Հարություն Ամիրխանյանի նման հայրենիքի զինվորները. «Երեխեք ջան, ձեզ համար հանգիստ ապրեք, մենք սահմանին ենք, մենք մեր տեղում ենք...»: 

Հրամանատարի սենյակում աչքովս ընկավ մի թղթապանակ, որի վրա գրված էր «Զինծառայողների ծնողների կողմից ՊՇ հրամանատարին ուղղված նամակների թղթապանակ», դա իհարկե չէր կարող ինձ շատ չհետաքրքրել, թույլտվություն ստանալով, սկսեցի թերթել նամակները: Կյանքումս առաջին ագամ էի նման բան տեսնում, ինչքան քաջ ու խիզախ է Հարություն Ամիրխանյանը, նույնքան էլ հոգատար ու ուշադիր իր զինվորների ու նրանց ծնողների հանդեպ: 


Նկատեցի, որ յուրաքանչյուր նամակում կային սև և կարմիր գրիչներով ընդգծված տողեր, և երբ հարցրեցի, թե ինչի համար են դրանք ընդգծվել, պատասխանն էլ ավելի ապշեցրեց ինձ: Կարմիրով ընդգծված էին այն տողերը, որում ծնողը իր երախտագիտությունն է հայտնում արդեն կատարվածի համար, ընդգծված էին ձեռքբերումները, իսկ սև գրիչով` տողերը, որոնցում  զգացվում էիր ծնողի մտահոգությունը և որ ուղղություններով դեռ պետք է բարելավման աշխատանքներ տարվեն: Դե հիմա ասեք, ինչպե՞ս կարող է ծնողին բնորոշ ուշադրությամբ ու հոգատարությամբ օժտված այս մարդը, ով այսքան կարևորում է իր զինվորի ծնողի խոսքը, պարզապես հրաշալի հրամանատար չլինել: 

Ձեզ եմ ուզում ներկայացնել մի քանի նամակ, որոնք առանձնացրել եմ`

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել