Գրում եմ ըստ էության...
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում մտահոգ են գյուղացու վիճակով: Մտահոգ են, բայց ոչ բոլորը, մտահոգ են այն մարդիք, որոնք ապրել են գյուղում, աշխատել են գյուղում, գյուղացու դարդ ու ցավից քաջատեղյակ են, այն մարդիք, որոնք լիարժեքորեն ընկալում են, կամ արդեն, վերջապես ընկալում են, թե ինչ ասել է հայ գյուղացի, գյուղատնտեսություն...
Առակս ի՞նչ կցուցանե: Կան մարդիք, որոնք իրոք տքնաջան աշխատանք են տանում հանուն մեր գյուղի և գյուղատնտեսության ներկայի, և ինչու ոչ, նաև ապագայի, բայց կան մարդիք, որոնց համար պաշտոնը, որը բախտի բերմամբ, թե պատահմամբ, ճակատագրի հրամայականով հայտնվել է իրենց իսկ ձեռքում, ընդամենը միջանկյալ օղակ է, այսպես կոչված <Փառքի>, կամ (առկայության պարագայում) նաև ախորժակի, որպես հեռահար, բաղձալի նպատակ իրականացման ճանապարհին...
Թասիբը քցել են շանը, բայց շունն էլ չի կերել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել