Թմբիրի մեջ գցող կոհակների երգը, վտառների շքերթը, ամպերի փախուստը, աստղերի հրավառությունը, հովեկների՝ պատուհաններից կախված, իրենց առաքելությանը սպասող երազները, երկնքում սավառնող թռչող ափսեների երթը այնքան օրինաչափ են, խենթանալու օրինաչափ։ Իսկ իմ աջ կողմում Ճամբարակն է ,դեպի ձախ Տավուշն է, աջում Շահումյանը, Մարտակերտը… Հայ զինվոր, սիրում եմ քեզ։ Աղերսս զգոն լինելդ է, հիմա առավել, քան երբ պատերազմի մեջ ես։ թշնամիդ որևէ արժանիք չունի, որ արժանապատիվ մենամարտես։ իր հայրենիքին ծառայելը ՀԱՅ մանչուկին, զառամյալ ծերունուն, դաշտում քթի տակ հորովել երգող մշակին, քնած զինվորին սպանելն է… դա է… ՈՒրեմն միշտ հիշիր, որ նենգ է, փոքրոգի, վախկոտ՝ ուրեմն ոչ մենակ ու ամեն ստորության ընդունակ։ Լավ շատ եղավ դրանց մասին, մեծ պատիվ էր… Տղերք, Ձեր ցավը տանեմ, ԴՈՒԽՈՈՈՈՈՈՈՈՎ։ Խաղաղ գիշեր, անփորձանք ծառայություն ու հիշեք  Մ.Դ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել