Իսկ հիմա, երկար ուսումնասիրություններից հետո, կհայտնեմ կարծիքս:

Համեմատական կարգով նայենք, «Հայաստանի ձայնը» ու «X factor»-ը:
Մակարդակների հսկայական տարբերություն կա: «Հայաստանի ձայնը» նախագծում ժյուրիներից սկսած, մինչև մասնակից որակապես ավելի բարձր է քան «X factor»-ում: Նախ սկսենք ժյուրիից: 
Նայում ես «Հայաստանի ձայնի» ժյուրիական անձնակազմը քեֆդ գալիսա: Այսինքն մի տեղ, որ Միքայել Պողոսյանի պես տաղանդը լինի, այդտեղ ամեն ինչ ասված է: «X factor»-ի Եգորին համեմատե՞ս նրա հետ, որը միշտ պառկածա սեղանի ողջ երկայնքով, Էմիի՞ն, որ առհասարակ հայերեն խոսել չգիդի, Գարիկի՞ն, որ բացահայտ աղանդավորական լոժաներիցա ֆինանսավորվում, թե՞ Անդրեին, որ չգիդես էտ տղեն դերձակա, երգիչ, թե եսիմ ինչ:

Նույն ձև Շուշան Պետրոսյան, Քրիստինե Պեպելյան (շատ լավ երգչուհի ա), Հայկոն ռոմանսների: Այս երգիչները կարող են թիմ լիդերներ ու պրոդյուսերներ լինեն: Իսկ «X factor»-ում ես չեմ տեսնում մի անձնավորություն, որը նախ ինքը պրոդյուսերի կարիք չունենա:

Ամեն ինչում «X factor»-ը դեռ զիջում է Հայաստանի ձայնը պռոեկտին:
Իսկ ընդանուր աշխատանքներով նույնպես «Հայաստանի ձայնը» առաջ է «X factor»-ից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել