Միշտ ուզում եմ անդրադառնալ, բայց մեկ-մեկ մտածում եմ, հանկարծ որևէ մեկը չնեղանա՝ նրանցից, ում սիրում ու հարգում եմ։
Ձեր ցավը տանեմ, Հայերենը հայերի լեզուն է, ոչ թե Աստվածների։ Ինչպիսի թերարժեքության բարդույթով պիտի տառապենք, որ մեր, մեր, մեր չքնաղ լեզուն հայտարարենք Աստվածների․․․
Ո՞ր Աստվածների, 21-րդ դարում, երբ բոլորը ինֆորմատիկայի ու թվայնացման մասին են երազում, լեզվի էքսպանսիայի ու ժամանակին համապատասխանելու, ո՞ր Աստվածների, կամ, հարցրե՞լ եք, իրենք ե՞ն ասել․․․
Քրիստոնյա եկեղեցականներն էլ են նույնը պնդում։ Եկեղեցու հարգարժան հայրեր, զբաղվեք եկեղեցու իրական հիմնահարցերով։
Հայերենը հայերի լեզուն է, և վերջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել